«Իմ սեր». Մարինկա Խաչատրյանը տեսանյութ է հրապարակել
LifestyleOrer.am-ը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում հայ աստղերի ակտիվությունը սոցիալական հարթակներում:
Այս անգամ կիզակետում սիրված դերասանուհի Մարինկա Խաչատրյանն է:

Մարինկա Խաչատրյանը hայկական շոուբիզնեսի ամենահայտնի և սիրված դեմքերից է:
Դպրոցն ավարտելուց հետո ընտրել է դիմահարդարի մասնագիտությունը, սակայն դա չի խանգարել նրան մշտապես փայլել իր դերասանական կերպարով:

16 տարեկանից Մարինկան սկսել է իր դերասանական կարիերան: Առաջին անգամ հանդես է եկել «Սիրո գերին» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Արփիի կերպարը:
Նկարահանվել է մի շարք հայկական ռեյթինգային հեռուստասերիալներում և սիթքոմներում՝ «Ֆուլ հաուս», «5G ընտանիք», «Գնված երջանկություն», «Զգուշացեք կանայք են» և առավել սիրված և հայտնի դարձել:
Նա բավականին ակտիվ է և հաճախ է հրապարակումներ անում սոցիալական ցանցերում:

Այս անգամ նա ինստագրամի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, քրոջ որդու հետ՝ որին կից գրել է.
«Իմ սեր, ծնունդդ շնորհավոր, մորքուրի սեր տղա: Իմ արջուկ, իմ մեծ տղա»: