Ереван, 18.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Աշխարհաքաղաքական պատերազմի անդառնալի կորուստները․ ՀՀ տնտեսական վնասները

Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ նախորդ ճգնաժամից դուրս չեկած, ՀՀ տնտեսությունը նոր ճգնաժամի առաջ է կանգնած։ Այն ժամանակ համավարակն էր պատճառը, հիմա՝ պատժամիջոցները. դրանք սպառնում են՝ ինչպես համաշխարհային, այնպես էլ՝ մեր տնտեսության զարգացումներին։ Եթե մինչև նոր ճգնաժամը շատ երկրներ գոնե կարողացել էին հաղթահարել նախորդի հետևանքները, մեր տնտեսությունը դեռևս շարունակում է տանել նախկինի ծանր բեռը, ու այդ ամենին գումարվում են նոր դժվարություններ ու խնդիրներ։

Այսօր փաստ է այն, որ նախորդ ճգնաժամի հետևանքով մեր տնտեսությունը հայտնվեց խորը անկման մեջ։ Կան ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական սպասումներ, բայց բացասականներն անհամեմատ ավելի շատ են։ Դրականն այն է, որ ՌԴ տնտեսության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են բերել նրան, որ բիզնեսի ինչ-որ հատված կտեղափոխվի Հայաստան (խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների մասին է)։ Ու հիմա այդ բիզնեսի որոշ ներկայացուցիչներ փորձում են տեղավորվել Հայաստանում. գրանցում են ընկերություններ, որպեսզի վերականգնեն խզված կապերը գործընկերների հետ։ Հայաստանում գրանցվելուց հետո, որպես զուտ հայկական ծագման ընկերություններ, դրանք արտաքին շուկաներում գործելու և իրենց պրոդուկտները ներկայացնելու խոչընդոտ, ըստ էության, այլևս չեն ունենա։ Այդ դեպքում կարող են հանգիստ աշխատել նաև տեղում, առանց տեղափոխվելու։ Թեև, անշուշտ, կլինեն ընկերություններ, որոնք ապահովության համար կնախընտրեն տեղափոխվել նաև աշխատակազմերով։

Անկասկած դա լրացուցիչ շրջանառություն է մեր տնտեսության համար, նաև հարկեր՝ պետբյուջեի համար։ Միակ հարցն այն է՝ դրանք կհիմնավորվե՞ն, թե՞ չեն հիմնավորվի Հայաստանում, կմնա՞ն, թե՞ կարճ ժամանակ հետո կհեռանան։ Ըստ էության, շատ բան կախված կլինի՝ ինչպես պատժամիջոցների տևողությունից, այնպես էլ՝ գործունեության համար առաջարկվող պայմաններից։

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում նորաստեղծ ՏՏ ոլորտի ընկերությունների համար կան որոշակի արտոնություններ եկամտային հարկի և շահութահարկի գծով։ Եթե այդ պայմաններն ավելի ձեռնտու լինեն, քան այլ երկրներում, այդ թվում՝ նույնիսկ Ռուսաստանում, ապա չի բացառվում, որ նրանց մի մասը հետո էլ շարունակի իր գործունեությունը ծավալել այստեղ։ Հակառակ պարագայում, դրանք շատ արագ կհեռանան, երբ Ռուսաստանում գործելու փոքր-ինչ հնարավորություններ ստեղծվեն։ Այս առումով դեռ վաղ է կանխատեսումներ անելը, բայց սա այն դրականն է, որը կարող է ակնկալել մեր տնտեսությունը ռուսական բիզնեսի տեղափոխումից։

Ըստ էության, ծառայությունների որոշ հատվածներում ևս այս պահին դրական շարժեր կան, սակայն դրանք կարճաժամկետ բնույթի են։ Հեռանկարում կարող են գերակշռել հետևանքները՝ կապված զբոսաշրջային ոլորտի խնդիրների հետ, որոնք առաջացել են՝ ինչպես ռուսական ռուբլու արժեզրկման, այնպես էլ՝ ՌԴ տնտեսական իրավիճակի ու մարդկանց եկամուտների անկման հետ։

Միանշանակ անվիճելի է այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանին զբոսաշրջիկներ մատակարարող թիվ մեկ երկիրն է։ Մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ այս տարվա ակնկալիքները ռուսական շուկայից բավական հուսադրող էին։ Կար ամրագրումների ակտիվություն։ Հակամարտության մեկնարկից հետո ամրագրումները ոչ միայն դադարեցին, այլև շատերը վերանայեցին մտադրությունները, ինչը բնական էր նման իրավիճակում։ Ու որքան էլ վերջին օրերին Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների պակաս չկա, դա քիչ կապ ունի զբոսաշրջային հոսքերի հետ։  Առաջիկայում ևս ակնկալիքներ չկան։

Հայաստանից Ռուսաստան արտահանման մեջ մեծ է նաև գյուղմթերքների և վերամշակման ոլորտի այլ ապրանքների արտահանումը։ Փաստենք, որ գյուղմթերքների արտահանման հետ կապված հիմնական խնդիրը ռուբլու արժեզրկումն է։ Ճիշտ է, դրա հետևանքով առաջացող կորուստներն ինչ-որ տեղ փոխհատուցվում են գների բարձրացման միջոցով, բայց դրանք դեռևս չեն հասել այն կետին, որպեսզի նպաստավոր լինեն Հայաստանից գյուղմթերքների արտահանումները վերականգնելու համար։

Մասնագետների կարծիքով՝ այս ամենը կբերի նրան, որ Հայաստանից արտահանումը Ռուսաստան կնվազի 40-50 տոկոսով։ Սա շուրջ 400 մլն դոլարի վնաս է ենթադրում Հայաստանի տնտեսության համար։ Եվս առնվազն այդքան կարող են լինել տնտեսության կորուստները տրանսֆերտներից։ Ի դեպ հավելենք նաև, որ ռուսական շուկայից ՀՀ տնտեսությանը փոխանցվող ուղղակի կորուստներն արդեն տեսնում ենք նաև այլ հատվածներում, նույնիսկ այնտեղ, որտեղ թվում է, թե դրանք չպիտի լինեին։ Տվյալ դեպքում խոսքը հանքարդյունաբերության մասին է։

Օրերս հայտնի դարձավ, որ անորոշ ժամանակով իր գործունեությունն է դադարեցնում «Թեղուտ» ՓԲԸ-ն։ Դա պաշտոնապես մեկնաբանվել է պլանային վերականգնողական աշխատանքներով, բայց պարզ է, որ խնդիրն այլ է։ «Թեղուտը» գործում է ռուսական բանկի վերահսկողության ներքո։ Այն առաջիններից մեկն էր, որը հայտնվեց Արևմուտքի պատժամիջոցների տակ և հենց դրան էլ հաջորդեց հանքի շահագործման դադարեցումը։ Հաշվի առնելով ռուսական կապիտալի ներկայության ծավալները մեր տնտեսության մեջ՝ չի բացառվում, որ առաջիկայում էլի լինեն նման ընկերություններ։

Տիգրան Մկրտչյան

IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян