Ереван, 29.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Իրավիճակը երեկվանից հետո. լուծումներ

«Այլընտրանքային նախագծեր խումբը» հոդված է հրապարակել, որում ասված է․

«Երեկ կառավարական ամառանոցների մոտ տեղի ունեցավ առաջին լուրջ բախումը իրավապահների հետ։ Մեծ հաշվով, սա անխուսափելի էր, և չկա որևէ երաշխիք, որ չի կրկնվելու. երբ ստեղծված քաղաքական ճգնաժամը չի ստանում քաղաքական լուծում, և պետության փլուզման գործընթացը չի կանգնում, ապա ուժային բախումների հավանականությունը էապես մեծանում է։ Մյուս կողմից, ցանկացած բախումից հետո ձևավորում է նոր իրականություն, որը պետք է ճիշտ հասկանալ՝ ճիշտ լուծումներ գտնելու համար։

 1.Երկրի վարչապետն իրեն շրջապատել է ահռելի քանակի զորքով, կտրել է հանրության հետ հաղորդակցության բոլոր խողովակները։ Նա բյուջետային անսպառ միջոցներ է հատկացնում իրեն շրջապատած զորքերին։ Սեփական անվտանգությունը նրա միակ գերխնդիրն է, պետական համակարգի՝ սուպերիդեան։ Հայաստանի ներքին կյանքի միակ փիլիսոփայությունը դարձել է Նիկոլի անվտանգությունը. պետության ոչ մի ինստիտուտ չի աշխատում, ոչ մի գործ չի արվում՝ ոչ մի ծրագիր, ոչ մի բարեփոխում։

2. Այս պահին շատ դժվար է հասկանալ, թե ուժային տարբեր համակարգերն ի´նչ ենթակայության տակ են։ Կա վարկած, որ առավել ագրեսիվ, «Յաշմա»-ատիպ միավորներն այլ ենթակայության են։ Եթե վարկածը ճիշտ է, ապա սա չափազանց վտանգավոր բան է, և այստեղ լուրջ անելիք ունեն ուժայինների գործող ղեկավարները։

3. Ամենայն հավանականությամբ՝ տարբեր-բերետավորների այլանդակ պահվածքն ունի ոչ այնքան զուտ ուժային բացատրություն, որքան՝ ավելի խորքային. Նիկոլը գնում է երկրում նոր բարիկադավորման։ Սևուսպիտակն արդեն առաջվա պես չի գործում, և ներքին նոր թշնամանքը, նոր բաժանումները Նիկոլի համար կենսական նշանակություն ունեն։ Իր զինանոցում նա ունի մի քանի տարբերակ, և այս պահին ընտրել է հասարակություն-ոստիկանություն սուր թշնամանքը։

4. Մինչ Երևանի փողոցներում ընթանում էր լուրջ բախում, և կառավարական ամառանոցների մոտ իրավիճակը գերլարված էր, հիվանդանոց էին տեղափոխվում բազմաթիվ տուժածներ, 1-2  փողոց այն կողմ՝ Սարյան փողոցում, գինու փառատոն էր՝ ուրախ, անհոգ, ու մարդաշատ։

5. Էապես մեծանում է չարությունը իշխանության և Նիկոլի հանդեպ։

6. Շարժումը չի ստանում միջազգային հանրության նկատելի աջակցությունը, «դրսից» աչք են փակում ներսի բոլոր այլանդակությունների վրա։

Սա իրականության մի քանի բնութագրիչներն են, որոնք կարող են դուր չգալ։ Բայց իրողությունները պետք է սառը ընդունել, ստեղծված ռիսկերը՝ գիտակցել, որպեսզի դրանք հնարավորինս կառավարելի լինեն։ Ըստ այդմ.

-  Պետք է լուծում գտնել Նիկոլի անվտանգության սուպերիդեային։ Ժամանակին եղել են առաջարկներ, բայց չեղավ պատշաճ լուրջ մոտեցում։ Որպես առաջին քայլ՝ կարելի է հրաժարվել կառավարական ամառանոցների մոտ բազմահազարանոց հանրահավաքների գաղափարից. կենսական անհրաժեշտություն չէ հենց այնտեղ հավաքվելը՝ վայր, որտեղ ապրում է ընտանիքը, երեխաները։ Սա ընկալվում է որպես կյանքին ուղղված սպառնալիք և առաջ է բերում ամենևին ոչ քաղաքական պատասխաններ։

-  Եթե մենք ընդունում ենք, որ Նիկոլը միտումնավոր է կառուցում հասարակություն-ոստիկանություն բարիկադներ, թշնամանքի նոր հարթություն, ապա շարժման հարթակը պետք է լինի շատ ավելի գրագետ ու սառը՝ այդ ծրագիրը վիժեցնելու համար։ Հասկանալով, որ էմոցիոնալ վիճակ է և դժվար է կառավարել զգացմունքները, այնուհանդերձ ցանկացած պրոցեսի կառավարում պահանջում է սառնասրտություն։

-   Պայմանական ասած «Սարյան» փողոցի իրավիճակն իրականություն է, և մենք պետք է ընդունենք, որ առ այս պահը մեր հասարակության մի մեծ հատված անտարբեր է տեղի ունեցողի հանդեպ, չի ընկալում ռիսկերը, չի հասկանում, թե խոսքն ինչի մասին է, և որն է պայքարի իրական բովանդակությունը։ Իշխանությունը, օգտվելով շարժման հրապարակախոսական որոշ թույլ կետերից՝ հեշտությամբ ուղղորդում է հանրային կարծիքը՝ փորձելով մարգինալացնել շարժման մասնակիցներին։ Հետևաբար՝ պետք է վերանայել, վերափոխել բանաձևերը, ուրեմն՝ հարթակը անհրաժեշտ ճիշտ շեշտադրումներով և ճիշտ ձևակերպումներով չի խոսում լայն հասարակության հետ։

Եվ վերջապես պետք է ընդունենք, որ ունենք հանրության մի շերտ, որի համար Արցախը, Սյունիքը, Եռաբլուրը, անկլավները պայմանական հասկացություններ են։ Մարդկայնորեն գուցե բարդ է հասկանալ 20-30 տարեկանների անտարբերությունը, երբ Սարյանից 10 րոպե հեռավորության վրա իրենց հասակակիցների թարմ Եռաբլուրն է, որն ամեն պահի համալրման սպառնալիքի տակ է։ Սա դժվար է հասկանալ, բայց սա պետք է ընդունել որպես փաստ։ Սա, ի դեպ, չի ձևավորվել վերջին 4 տարում, սա ավելի հին ու բարդ թեմա է։

-  Շարժումը չի ստանում միջազգային որևէ աջակցություն։ Հաշվի առնելով աշխարհում առկա՝ Ռուսաստան-Արևմուտք սուր առճակատումը, թվում էր՝ կողմերից գոնե մեկը պետք է աջակցեր։ Բայց սրանից սարքել ողբերգություն պետք չէ, սրանից պետք է անել հետևություն. հարթակը պետք է գտնի բանաձևեր, որոնք հասկանալի կլինեն միջազգային հանրությանը և հարևաններին։ Կլինեն ձևակերպումներ, որոնք համահունչ են  տարածաշրջանի մասին խոշոր խաղացողների որոշակի պատկերացումներին։ Մենք մեր «Լաո»-ով առայժմ հակադրվում ենք նմանատիպ բոլոր պատկերացումներին։ Ինչպե՞ս ենք պատկերացնում բացառապես հակաթուրքական բովանդակությամբ աջակցություն ստանալ Ռուսաստանից, որի համար Թուրքիան այսօր առանցքային գործընկեր է, և ինչպե՞ս ենք պատկերացնում ստանալ աջակցություն Արևմուտքից, որը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջոցով լուծում է կարևոր հարցեր։ Երկրի մոդեռնիզացիան, հետպատերազմյան վերականգնումը և կովկասի նոր ճարտարապետության գաղափարները մենք փոքրացրել-վերածել ենք դրսի աշխարհի համար անհասկանալի, պարզունակ հակաթուրքականության բանաձևի։ Բանաձևերի վերանայումը կարող է ստեղծել նոր իրավիճակ։

- Ներքին լարվածությունն ունի աճի միտում։ Այս պահին, ցավոք, չի երևում լուծումը։ Ձևավորվել է ակնհայտ քաղաքական ճգնաժամ, ամենայն հավանականությամբ առաջանալու է խորհրդարանական ճգնաժամ, իսկ Ալիևի ու բանակցային գործընթացի շնորհիվ՝ պետականության ճգնաժամ։

 Մենք միակ երկիրը չենք, որը հայտնվում է նման վիճակում, և լուծումների տարբերակներն էլ շատ չեն։ Ամենաընդունելին միջնորդի կամ միջնորդների ինստիտուտի ակտիվացումն է, որը կօգնի Հայաստանին դուրս գալ այս վիճակից։ Այս վիճակը պահանջում է քաղաքական լուծում, ոչ մի գույնի բերետ դա չի լուծելու։ Միջնորդի ինստիտուտը կարևոր է հենց այդ նպատակով՝ արձանագրել քաղաքական լուծման բացառիկ անհրաժեշտությունը և գտնել սահուն, հնարավորինս անցնցում ճանապարհները»։

Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак Карапетян