Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչո՞ւ պիտի կասեցնել «Սորոսի» գործունեությունը Հայաստանում. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել .
 
 «Բաց հասարակության հիմնադրամը» (այսուհետ՝ «Սորոսի» հիմնադրամ), կանոնադրության համաձայն, ՀՀ-ում գրանցված է որպես Լիխտենշտեյնի կազմակերպության մասնաճյուղ:
 
 Սա նշանակում է, որ հիմնադրամը չունի հայաստանյան գրանցում, այլ՝ Լիխտենշտեյնի, որը հայտնի է աշխարհում որպես օֆշոր:
 
 Պարզվում է՝ տարիներ շարունակ թափանցիկության, մարդու իրավունքների, հակակոռուպցիայի, դեմոկրատիայի մասին «լոլոներ» կարդացող մարդկանց հետևում կանգնած է ոչ թափանցիկ, ոչ հաշվետու, կոռումպացված մի կառույց:
 
 Այդ կառույցն իր հերթին հանդիսանում է մասնաճյուղ մի այլ կառույցի, որը թաքցնում է փողի աղբյուրները, դոնորների անունները, ֆինանսական հոսքերը:
 
 Սորոսական օֆշորային փողերով Հայաստանում բուծվել է, ստեղծվել է քաղաքացիական հասարակության շղարշ, մի համակարգ, որն իբրև թե ժողովրդավարական էր, այնինչ՝ մի կողմից սնվում էր ոչ ժողովրդավարական ճանապարհով ստացված փողերով, մյուս կողմից ոչ ժողովրդավարական գործելակերպով ուզուրպացնում էր քաղհասարակություն ներկայանալու իրավունքը:
 
 Սաշիկ Սուլթանյան անուն-ազգանունով ՀՀ քաղաքացին, որն ազգությամբ եզդի է, «Սորոսի» հիմնադրամից 3 անգամ ստացել է բավական «կլորիկ» գումար՝ պարտավորվելով թշնամություն սերմանել հայ և եզդի ժողովուրդների միջև:
 
 Այդ անձի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ:
 
 2018-ի իշխանազավթման մեջ այս հիմնադրամն ունի լուրջ ներդրում, Նիկոլ Փաշինյանը չուներ այդքան միջոցներ:
 
 Սորոսական բազմաթիվ ներկայացուցիչներ պետական տարբեր կառույցներում են, ԱԽՔ-ը կարկառուն սորոսական է, ԱԺ որոշ պատգամավորներ սորոսական ծագում ու բնույթ ունեն:
 
 Հայաստան գալիս են փողեր, չգիտենք ու՞մ կողմից, դոնորներն անհայտ են, քանզի հիմնադրամի գործունեությունը փաթեթավորել են օֆշորում:
 
 Ունեմ լեգիտիմ կասկած, որ դոնոր եղել են նաև թուրք-ադրբեջանական պետական և մասնավոր շրջանակները:
 
 Սորոսի հետ կապված մի բացահայտում անեմ:
 
 ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, երբ սորոսական որոշակի շրջանակաների հետ հարաբերությունները լարվեցին (համագործակցությունը նախարարության մի ծրագրի շրջանակներում էր), նախարարության վրա գրեցին մի «մուտիլովկա» թուղթ Համաշխարհային Բանկի կենտրոնական գրասենյակ, որում սորոսական շրջանակները ինձ, որպես նախարարի և նախարարությանը մեղադրում էին կոռուպցիոն գործարքների մեջ և պահանջում էին կասեցնել կրթական վարկը:
 
 60-70 էջանոց այդ «դանոսը» կոռուպցիայի հետ ոչ մի կապ չուներ, այն ամբողջությամբ այն մասին էր, որ ՀՀ կրթական համակարգը մեր օրոք չափից ավելի ազգային է, չափից ավելի է տեղ տալիս կրոնական հարցերին, չափից ավելի միլիտարիզացված է:
 
 Հիմնական մեխն այն էր, որ Հայաստանին փող մի՛ տվեք, որովհետև Հայաստանում իրականացվում են ազգային և ռազմական բնույթի կրթական բարեփոխումներ:
 
 Հարցը կարողացա կարգավորել և սորոսական աղբը չհաջողեց հակազգային, հակապետական իր գործունեության մեջ:
 
 Սորոսական մեդիաները, սպասարկիչները սիրում են իրենց նույնականացնել Եվրոպական կամ Արևմտյան արժեքների հետ:
 
 Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, նրանց նեոլիբերալ ֆաշիստական արժեքները ոչ մի կապ չունեն իրական Եվրոպական արժեքների հետ, հակառակը՝ դրանք ստեղծվել են ավանդական Եվրոպական արժեհամակարգը քանդելու համար:
 
 Եվրոպական արժեքները խարսխված են հունա-հռոմեական ժառանգության և հուդա-քրիստոնեական դավանանքի վրա:
 
 Սորոսական ամբողջ գաղափարաբանությունն ուղղված է բուն Եվրոպական արժեքների, հատկապես՝ կրոնական, հոգևոր կյանքի արժեքների դեմ:
 
 «Սորոսի» հիմնադրամի կասեցումը Հայաստանում ոչ մի կապ չունի Եվրոպական արժեքներին դեմ գնալու հետ:
 
 «Սորոսի» հիմնադրամի կոնցեպտի մեջ չպետք է լինեն տաբուներ, չգրված օրենքներ, որոնք ազգերի պատմությունից, կրոնից, հավատքից, ազգային պատմության ընթացքում ստեղծված արժեքներ են:
 
 Սորոսական վարակն ուղղված է այդ ավանդական արժեքների դեմ:
 
 «Բաց հասարակություն» կոչվածի հիմնական նպատակը մարդուն, անհատին արմատից կտրելը, նրա միջից արժեհամակարգային շեշտադրումները, դաստիարակությունը հանելն է, կտրելը իր ազգի պատմությունից, մշակույթից, նրան բացառապես «գրված օրենքների» օբյեկտ դարձնելն է, որպեսզի հեշտ մանիպուլացնեն, հեշտ «հոշոտեն», դարձնեն ստրուկ:

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi