Ереван, 01.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20 Артур Аванесян («Кандаз») объявил голодовку «Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехать Украина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском крае Художник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в Венеции В Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои? СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допроса Китай выразил протест США из-за санкций против нефтехимической компании


«Թալանն իր ծավալներով վտանգավոր ձևեր է ստացել. մեկ մարդու՝ մեկ աթոռի վրա պահելու գինն ենք մենք հիմա վճարում». «Փաստ»

Интервью

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրի առջև ծառացած անվտանգային, նաև տնտեսական խնդիրների ֆոնին իշխանությունները շարունակում են չհրաժարվել սեփական եկամուտներն ավելացնելու ցանկությունից: Բացի այդ, շարունակում ենք ականատես լինել չհիմնավորված ծախսերի, մինչդեռ այն ոլորտներն ու կարևորագույն ուղղությունները, որոնք իրապես ուշադրության կարիք ունեն, մնում են ստվերում: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշվածը առկա իրականության համատեքստում է դիտարկում:

«Այո, առկա է դիլեմա: Հարց է՝ ինչպե՞ս կարելի է անվտանգային խնդիրները, պետության անվտանգության հարցերը, մեր գոյատևմանն առնչվող սպառնալիքները մեղմելու խնդիրները ստորադասել տոնածառներին, խնջույքներին, փարթիներին: Բայց պատասխանն իրականում պարզ է: Ամեն ինչ իր տեղը կընկնի, որևէ դիլեմա չենք արձանագրի, երբ գանք իրականություն: Երբ դիտարկենք, թե այսօրվա իշխանական խմբակն ինչ շահով է առաջնորդվում, և որն է գերնպատակը, ամեն ինչ իր տեղը կընկնի: Իրենց գերնպատակը և միակ շահն ամեն գնով իրենց կործանարար իշխանությունը պահելն է: Մեկ մարդու մեկ աթոռի վրա պահելու գինն ենք մենք հիմա վճարում: Ու այդ գերնպատակի համար իրենք ամեն քայլի են գնում՝ ստորադասելով անվտանգության խնդիրները, դիվանագիտական ասպարեզում ևս առաջ տանելով ոչ թե Հայաստանի, այլ նեղ խմբային շահերը: Սա է պատճառը, որ ունենք անսահման պոպուլիզմ, անընդհատ աճող սուտ, կեղծիք ու նաև խորացող անվտանգային ռիսկեր»,«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Թ. Ավետիսյանը:

Նրա խոսքով, ամեն օր սրտի դողով ենք կարդում լրահոսը. «Մեր երկրի անվտանգային բարձիթողի վիճակը կոնկրետ դեպքերով է արտացոլվում: Մենք նախորդ շաբաթ ԶՈւ-ում հերթական սահմռկեցուցիչ դեպքին ականատես եղանք: Եթե պատասխանատուներին հարցնենք, ասում են՝ բանակաշինության ուղղությամբ ծրագրեր ունենք, քայլեր ենք իրականացնում: Մեկ դրամի ծախսն անգամ կարող են ներկայացնել այնպես, թե «ժողովրդին սիրող» իշխանությունն օրնիբուն աշխատում է: Մյուս կողմից՝ ակնհայտ փաստ կա. ժամանակն անցնում է, անվտանգային խնդիրները խորանում են, ինչը քողարկելու, ժողովրդին մանիպուլացնելու համար ավելի մեծ ստերի մասին են խոսում: Ստի ոտքը, սակայն, կարճ է, ինչը ցավալի փաստերով ենք տեսնում: Օրինակ՝ «բանակաշինության աննախադեպ ծրագրերի, դիրքեր կահավորելու» մասին են հայտարարում, բայց անցնում է ժամանակ, տեսնում ենք իրական պատկերը, ցավոք, զոհերով, անվտանգային սպառնալիքների աճի արձանագրմամբ»:

Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ ըստ տրամաբանության, իշխանությունը պետք է իրականացնի իր սահմանադրական պարտականությունները, որոնցից առաջինը երկրի, պետության անվտանգության ապահովումն է: «Մինչդեռ անվտանգության պահպանումը ու աթոռի պաշտպանությունը սկզբունքային խոր հակասության մեջ են: Մեկ մարդու աթոռի պաշտպանությունը մեր երկրի անվտանգային թիվ մեկ սպառնալիքն է դարձել: Իրենց բնույթով այս իշխանությունները որևէ պատասխանատվություն չեն վերցնում իրենց վրա: Իրենց քայլերն անում են՝ նախապես վստահ լինելով, որ ձախողելու են, արդյունք չեն տալու: Նաև մեղավորների ցանկ ունեն, որոնց միջոցով պետք է քողարկեն իրավիճակը: Հիշենք «հներ-նորեր»-ին, «սևեր-սպիտակներ»-ին: Հետո «շարիկ գլորող չինովնիկներն» էին մեղավոր, հետո էլ ժամանակն էր կարճ: Հիմա այդ ամբողջը չկա, ու նոր պատմություններ են հորինում: Այս ամենի հիմքում ևս իշխանությունը պահելն է»,-ասում է մեր զրուցակիցը:

Դիտարկելով այն հանգամանքը, որ ներկայիս իշխանությունը մշտապես խոսում էր այն մասին, թե նախկին իշխանությունները երկիրը «թալանել են», Թ. Ավետիսյանը շեշտեց. «Այսօր, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, թալանն իր ծավալներով ոչ միայն չի պակասել, այլ նոր՝ ավելի վտանգավոր ձևեր է ստացել: Իրենք թալանը սկսել են օրինականացնել: Շատ խնամքով այն թաքցնում են, օրինակ՝ պարգևատրումներով, իսկ «պարգևատրումներով թալանը» ոչ միայն անօրինական է, այլև անբարոյական: Արդեն նաև պետական գնումների մեջ են մխրճվել և փաստացի իրավակարգավորումները կամացկամաց հարմարեցնում են իրենց: Այսինքն, այսպես ասած, իրավակարգավորումները լոճում են, որ իրենց հարազատներն ու իրենց խմբակը իրենց իսկ թալանով տեղավորվեն նաև իրավական կարգավորումների մեջ: Մեծ հաշվով, պաշտոնը պահելու, սեփական բարեկեցությունը բարելավելու ու իրենց՝ մանկուց եկած նպատակները կյանքի կոչելու համար խելացի, գործունակ ու նպատակասլաց են: Ինչ վերաբերում է ազգային շահերի առաջ մղմանը, մեր պետության ողնաշարը վերականգնելուն, հայրենիքի պաշտպանությանը, նաև սոցիալական խնդիրների բևեռացվածության հարթեցմանը, ապա այս ուղղություններում ապիկար են, ձախողակ, ոչինչ չանող կամ ավելի վնասող են, որովհետև այստեղ իրենց իշխանությունը պահելու անմիջական շահը չկա»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ նշված ուղղությունները հետևողական աշխատանք են պահանջում: «Եվ եթե ազնիվ լինեն ու այդ ուղղությունների խնդիրները գնահատեն, օր առաջ պետք է հեռանան: Սա նախապայման է, բայց այն ծառը, որի վրա հեծնել են և սնվում են, չեն կտրի: Չակերտավոր ժողովրդավարները ստով, կեղծիքով և իրենց արածը ուրիշի վզին փաթաթելով, մեղավորներ կարգելով են հաշվետու ժողովրդին: Սա է իրավիճակը, որը նպաստում է պառակտման խորացմանը, բերում ոչ առաջնային օրակարգեր: Առհասարակ, ի՞նչ սոցիալական բևեռացվածության, կյանքի ի՞նչ որակի նվազման մասին կարող ենք խոսել, երբ մենք ամեն օր գոյատևման խնդիր ունենք: Մենք գոյաբանական խնդիրների առջև ենք կանգնած: Ամեն առավոտ մենք չգիտենք, թե մեր հայրենիքի որ մասը կզիջվի, որտեղ թուրք կմտնի, որտեղ զոհեր կունենանք: Այդ սպառնալիքներն իրական են, ու, ցավոք, պարբերաբար տեղի են տալիս, ինչի հետևանքները տեսնում ենք: Իրողությունը սա է: Այսինքն, լավ ապրելու օրակարգ մենք վաղուց արդեն չունենք: Մեր օրակարգը ապրելու օրակարգն է, մեր հայրենիքում գոյատևելու խնդիրը: Ինչքան էլ դաժան է հնչում, որքան էլ ցավալի է, փաստը սա է»,-նշեց պատգամավորը:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը հավելեց՝ տնտեսական ցուցանիշները ևս ապացուցում են այս իշխանությունների մանիպուլ յատիվ բնույթը: «Երբ 2020-ին՝ մինչև 44-օրյա պատերազմը, կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական անկում ունեինք, այն ամբողջությամբ բարդում էին քովիդի վրա: Ասում էին՝ աշխարհի տնտեսությունը կրճատվում է, բայց չէին ասում, որ, ի տարբերություն աշխարհի, Հայաստանի տնտեսությունը 2,5-3 անգամ ավելի արագ է կրճատվել: Ամբողջ աշխարհը փորձում էր կանխարգելել կորոնավիրուսը, իրենք իրենց չստացված ուղեղով մտածում էին, որ կարող են սպիրտով ու պինցետով դրա դեմ պայքարել, հեգնում էին երևույթները, փորձում մանիպուլացնել:

Իրենք պատժվեցին, բայց շատ ավելի մեծ «պատիժ» ունեցավ մեր տնտեսությունը, սոցիալական, առողջապահական ոլորտը, ինչն արձանագրվեց տնտեսական բարձր անկմամբ, մահերով: Իսկ հիմա, երբ 2022-ին մեր երկնիշ տնտեսական աճը պայմանավորված է բացառապես ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով, այն վերագրում են իրենց: Այդ աճի մեջ իրենց գործոնը կա՛մ զրոյական կլինի, կա՛մ բացասական: Այսինքն, եթե աշխատանքի չգնային, ոչինչ չանեին, միգուցե այդ աճը ավելի բարձր լիներ: Երբ դիտարկում ենք այս խմբակի ներկայացուցիչների բացատրությունները 2020-ին ու 2022-ին, տեսնում ենք, որ հաջողություններին ոչ միայն տեր են, այլ ամբողջը վերագրում են իրենց»,ասաց Թ. Ավետիսյանը՝ նկատելով, որ անհաջողությունների դեպքում ճիշտ հակառակն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина ЗатулинаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме Пентагона«Элита на экспорт:» пока Пашинян сокращает армянские вузы, его дети учатся в Европе Захарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула