«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի պատվավոր հյուրն է լինելու մեր ժամանակների նշանավոր մտածողներից աշխարհահռչակ Նասիմ Թալեբը
КультураԱյսօր Հայաստանում երբ խոսում ենք պատանիների համար նախատեսված կրթական կենտրոնների մասին, որոնք մասնագիտացված կլինի դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտներում, յուրաքանչյուրս առանց երկմտելու ասում ենք՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Թումո կենտրոնը բացվել է 2011 թվականին Երևանում:
Թումոյի գլխավոր տնօրենն է Մարի Լու Փափազյանը, ով մշակել է Թումոյի կրթական ծրագիրը և ղեկավարել է կենտրոնի առաջին շինության նախագծման ու կառուցման աշխատանքները։ Նախքան Թումոն, նա ղեկավարել է Կրթություն հանուն զարգացման հիմնադրամը, որը զբաղվում էր առցանց կրթական ծրագրերի միջոցով Հայաստանի և սփյուռքի ուսանողներին միավորելով։ Նա նաև ղեկավարել է Նյու Յորքի մի քանի հայտնի բարձրահարկ կառույցների շինարարական աշխատանքներ։ Անսպառ էներգիայով ու ջանասիրությամբ հայտնի Մարի Լու Փափազյանը 2022 թվականին Երևանում անցկացված «Գիտության և Գործարարության օրեր 2022» համաժողովի բանախոսներից մեկն էր՝ Գարիկ Իսրայելյանի, Արտեմ Փաթափությանի, Գեորգի Դերլուգյանի և բազմաթիվ այլոց հետ: Համաժողովը նպատակ ուներ մեկտեղել գիտության և բիզնեսի անվանի գործիչներին՝ ի նպաստ փորձառական գիտության զարգացման և գիտության առևտրայնացման խրախուսման: Նման միջոցառման անցկացման նախաձեռնությամբ հանդես էր եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Գիտության և գործարարության օրեր 2022» ֆորումին մասնակցում էին շուրջ հազար գիտնականներ, հետազոտողներ ու բիզնես ոլորտի ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից:
Այս տարի «Գիտության և գործարարության օրեր 2023» խորագրով համաժողովը կանցկացվի դեկտեմբերի 1-2-ին Երևանում: Համաժողովի պատվավոր հյուրն է լինելու մեր ժամանակների նշանավոր մտածողներից աշխարհահռչակ Նասիմ Թալեբը:
Միջոցառման մանրամասներն՝ այստեղ: