Պարագլուխն իր վերջին ինքնահարցազրույցում մի քանի անգամ օգտագործեց «Հայաստանի Հանրապետության լուծարում» արտահայտությունը. Դավիթ Սարգսյան
Блог![Պարագլուխն իր վերջին ինքնահարցազրույցում մի քանի անգամ օգտագործեց «Հայաստանի Հանրապետության լուծարում» արտահայտությունը. Դավիթ Սարգսյան](/timthumb.php?src=disc/20-12-23/d064c4b817b5fcac6da3576186179fd1.jpg&w=780)
Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պարագլուխն իր վերջին ինքնահարցազրույցում մի քանի անգամ օգտագործեց «Հայաստանի Հանրապետության լուծարում» արտահայտությունը:
Պարագլուխն իր վերջին ինքնահարցազրույցում մի քանի անգամ օգտագործեց «Հայաստանի Հանրապետության լուծարում» արտահայտությունը:
Ամբողջ 2023-ին նա խոսում էր Արցախի ժողովրդի էթնիկ զտման սցենարի մասին: Ի վերջո, հասավ դրան: Հիմա հաջորդ փուլն է` ՀՀ-ի լուծարման մասին խոսույթի բացումը, ու դրա անոնսն արդեն արված է: Այս անգամ արդեն ոչ թե «ինչ-որ» Շահրամանյան, այլ Պուտինն է մեղավոր կարգվելու` դա էլ երեկ հստակեցրեց:
2024-ը 44-օրյա պատերազմից հետո ամենածանր ու կորստաբեր տարին է լինելու, և պետք է հող նախապատրաստել դրա համար, ինչը և արվեց` երևանյան շքեղ հրավառությունը վկա...
Այս ամենը չարագուշակ երևակայություն համարողները թող հիշեն մեկ տարի առաջվա Ստեփանակերտի վերջին ամանորյա տոնածառը: