Եթե այս տենդենցը գնա մի քանի ամիս, ապա Հայկական հարցի հաջողություններն ԱՄՆ-ում ակնհայտ են դառնալու. Լևոն Շիրինյան
ПолитикаՔաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ռուս-թուրքական գազային գործարքի դեպքում կփոխվեն Ռուսաստանի ռազմավարական կոորդինատները,- տեղեկացնում է Orer.am-ը: Ըստ Շիրինյանի՝ այս քաղաքական շրջադարձը մանևրելու իմաստ չի հետապնդում: Քաղաքագետի կարծիքով՝ ռուս-թուրքական մերձեցման առաջին պայմանը, վրացիների հետ համախորհուրդ, լինելու է Հայաստանին նեղելը: Բանախոսը հիշեցնրեց Կարսի պայմանագրի ենթաշերտերը: «Եթե այս տենդենցը շարունակվի մի քանի ամիս, ես վստահ եմ, որ Հայկական հարցի հաջողությունները Միացյալ նահանգներում ակնհայտ են դառնալու»-նշեց Շիրինյանը: Քաղաքագետը գտնում է, որ այս բազմաշերտ խաղի կանոններն այսօր գուցե տեսանելի չեն, բայց բացառված չեն: Լևոն Շիրինյանը հիշեցնում է նաև ռուս-թուրքական գազային այս գործընթացներում Ադրբեջանի գործոնի մասին: Ըստ նրա՝ մենք կարող ենք շահել թշնամական պետությունների հնարավոր հակասություններում, միայն հարկավոր է սրել այդ հակասությունները: Բանախոսը հայտարարեց նաև, որ այսօր Թուրքիան շատ ամուր թելերով է կապված Արևմուտքի հետ և քչերն են կանխատեսում նրա կողմից կտրուկ դարձ դեպի արևելյան կողմնորոշում: Սակայն, ըստ քաղաքագետի, պատմության մեջ հաճախ են իրականություն դառնում թվացյալ անկանխատեսելի զարգացումները: