Եռյակի` վերջին շրջանի պասիվությունը քաղաքական դաշտում բազմաթիվ «ինչու» ների պատճառ էր դարձել: Անընդհատ քննարկվում էր այն հարցը, թե հոկտեմբերյան հանրահավաքներից հետո ինչը կարող էր Եռյակի քաղաքական լռության պատճառ հանդիսանալ:
Այսօր տեղի ունեցավ Եռյակի կողմից հրավիրված մարդու իրավունքների օրվան նվիրված հանրահավաք-երթը: Ոչ իշխանական ուժերի լիդերներից Ազատության հրաարակում էր միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն վերջինս այդպես էլ հարթակից չխոսեց:
Հանրահավաքից հետո լրագրողներ հետ զրույցում, այն հարցին թե արդյոք այս հանրահավաքին չպետք է ներկա լինեին նաև Եռյակի մյուս լիդերները, Ժառանգության ղեվավարը պատասխանել է. «Ես ուրիշի դատավորը չեմ: Ես կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ Աստված ուժ կտա, ես միշտ կլինեմ հրապարակում: Ուրիշներն իրենց քաղաքական ամբիցիաները թող իրար մեջ ճշտեն»:
Եռյակի միջև տարաձայնությունների հիմանական պատճառը կարելի է համարել բացահայտված: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքից ստացվում է, որ հարթակի լիդերների պառակտման հիմանական պատճառը այն է, որ վերջիններս շարժվում են սեփական քաղաքական ամբիցիաներով:
Ինչ խոսք, անսպասելի էր, որ Եռյակի անդամ կառույցների այսօրվա սեպարատ քաղաքականության պատճառներից մեկը կլինի քաղաքական ամբիցիան:
Այսպիսով միասնական հարթակը մնաց անցյալում:
Հայկ Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը