Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Հրապարակ». Չմտածեք, թե գրպանում պատրաստի թեկնածուներ ունենք,  հեսա հանելու ենք՝ կոզրի տուզի պես չախենք

Интервью

Հարցազրույց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ

- Սերժ Սարգսյանը երեկ հայ­տա­րարեց, որ պաշտպանում եք իմպիչմենտի գործընթացն ավելի, քան ընտրությունները, եւ մեկ օր շուտ Փաշինյանին հեռացնելու համար պետք է բոլոր գործիքները կիրառել։ Ինչ-որ բան ձեռնարկելո՞ւ է ՀՀԿ-ն այդ ուղղությամբ, թե՞ նստել-սպասելու եք՝ ով հարմար թեկնածու կառաջադրի, որ միանաք։

- Նախագահի երեկվա 42 րոպեանոց հարցազրույցին ավելացնելու բան չունեմ, հարցազրույցից ակնհայտ է, որ ՀՀԿ-ն հնարավորինս փորձելու է աջակցել իմպիչմենտի գործընթացին, որովհետեւ մեծ շռայլություն կլինի ընդդիմության համար մեկ տարուց ավել ոչինչ չանել ու սպասել ընտրություններին։ Ես կանխատեսում եմ Ձեր հաջորդ հարցը՝ «բա որ ոչինչ չստացվի՞»․ եթե ոչինչ չանենք, այդ դեպքում էլ չի ստացվի, հիմա կա իմպիչմենտի գործընթաց, ՀՀԿ-ն, «Պատիվ ունեմ»-ն իր գնահատականը տվել է, ավելացնելու ոչինչ չկա, միեւնույն ժամանակ ինքնախաբեության մեջ էլ չպիտի ընկնենք՝ ում թեկնածությունն առաջադրեն, գնանք ընտրենք։ Մեզ համար կարմիր գիծ է 2020-ի նոյեմբերի 9-ը, դրանից հետո այն գործիչները, ովքեր աջակցել են Նիկոլ Փաշինյանին, համագործակցել, նրա փաստաբանի դերակատարումը ստանձնել, մեկը դեսպան է աշխատել, մյուսը՝ նախարար, երրորդը՝ պատգամավոր, հետո անձնական շանտաժի պատճառով նեղացել, դուրս են եկել, չեմ կարծում, որ նրանց ՀՀԿ-ն պետք է աջակցի, կողմ քվեարկի։ Իհարկե, մենք չենք նախաձեռնել իմպիչմենտի գործընթացը, բայց ուզում եմ ընդգծել, որ գործընթացը միայն ՀՀԿ-ով չի լինի։ Նախագահի երեկվա ասելիքն էլ դա էր, որ համերաշխություն պետք է լինի քաղաքական, մենք անգամ պատրաստակամություն ենք հայտնել՝ ամենամեծ խմբակցության կողմից առաջադրված թեկնածուին աջակցել, այդ թվում՝ նաեւ երկրորդ նախագահին։

- Իրենք թեկնածու չեն առաջադրում, դուք ի՞նչ եք անում։

- Նախագահը դրա մասին էլ է խոսել՝ իրենք չեն առաջադրում, բայց ասել են, որ մարդ լինի` կստորագրենք, եկեք իրադարձություններից առաջ չանցնենք։ Փաստը նա է, որ պետք է մտածել՝ առաջիկա մեկ տարին էլ փորձ անել՝ կլինի փողոցով, թե ինչով, սրա դիրքերը թուլացնել է պետք։ Չի կարելի հաշտ-համերաշխ գնալ ընտրությունների։ Ես չեմ ուզում ասել, որ ընտրություններով անհնար է սրան հեռացնելը, բայց ինչո՞ւ մեկ տարի թողնենք, եթե մենք թույլ տանք, որ նա կոմֆորտ զոնայում աշխատի, կարող է լիքը ճակատագրական որոշումներ ընդունել, դրանից հետո եթե անգամ ընդդիմությունը 2026-ին իշխանություն վերցնի, ինչպե՞ս է կորցրածը ետ բերելու։

- Ճի՞շտ եմ հասկանում, որ չեք պատրաստվում գնալ հաջորդ ընտրություններին, եւ եթե որեւէ ընդդիմադիր ուժ քայլ չանի, դուք հաստատ անելու եք, ասենք՝ առաջիկա օրերին հնարավոր է վարչապետի թեկնածու ներկայացնեք։

- Թեկնածուի պահով նախագահը շատ հստակ է պատասխանել, որ ոչ թե մենք չունենք կադրային բազա, այլ եթե մենք վարչապետի թեկնածու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ՔՊ-ի կողմից է լինելու, այլ ավելի մեծ է լինելու, այսինքն՝ էլի ասելու են՝ նախկինները եկան, ՀՀԿ-ականները եւ այլն։ Մենք ասում ենք` կուսակցական պատկանելությամբ չենք առաջ­նորդվում, դաշտում լիքը մարդիկ կան, թող առաջադրվեն, մենք էլ մեր խոսքն ասենք, բայց ոչ Էդմոն Մարուքյանի նման, էլի․․․

- Խնդիրն այն է, որ խորհրդարանականները պիտի առաջադրեն, դուք նախկին եք, Քոչարյանենք նախկին են, եւ գուցե իրենք էլ, ձեր տրամաբանությունից ելնելով, չեն առաջադրում թեկնածու, բա հետո՞․․․

- Նախ՝ էդ նախկին-ներկան էլ են խեղաթյուրել, ոչ թե նախկին, այլ ազգային ու ապազգային․․․ Էլի եմ ասում՝ մենք չենք ուզում թեկնածու առաջադրել, որպեսզի հավելյալ բարդություններ չառաջացնենք։

- Տեղեկություններ կան, որ ունեք թեկնածուներ, եթե այլ թեկնածուներ չառաջադրվեն, քննարկում եք Արթուր Վանեցյանին ներկայացնելու հարցը։

- Եթե ՀՀԿ-ն թեկնածու ունենար, հաստատ կառաջադրեր, Արթուր Վանեցյանը «Հայրենիք» կուսակցության նախագահն է, ի՞նչ կապ ունի մեզ հետ։

- «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածուն էր, ձեր գործընկերը, եւ հետո՝ դուք չասացի՞ք, որ կուսակցական պատկանելությամբ չեք առաջնորդվում։

- «Պատիվ ունեմ» դաշինքը մի քանի տարուց ավել գոյություն չունի, երբ Արթուր Վանեցյանը մանդատից հրաժարվեց, այդ պահից գոյություն չունի։

- Դա ի՞նչ կապ ունի։ Օրենքը չի արգելում, որ այլ կուսակցականի, թեկուզ` անկուսակցականի առաջադրեք։ 

- Ես ասում եմ, որ մեր կուսակ­ցությունը Վանեցյանի խնդիր չի քննարկել, պարոն Վանեցյանը բացառում է, թե չի բացառում` իրեն հարցրեք։ Պրոցեսը սկսել է «Արթուն ենք» նախաձեռնությունը, մենք քննարկել ենք, ասել, որ պատրաստակամ ենք աջակցելու։ Մեր օպոնենտներն ասում են, որ իրական չէ, մենք էլ ասում ենք՝ ցավներդ տանենք, եթե ոչինչ չանենք, այո, իրատեսական չէ, իսկ 2026-ի ընտրություններն իրատեսակա՞ն են։ Չեմ ուզում ընտրություններին հակադրեմ, բայց մինչեւ ընտրություն 13 ամիս կա, այդ ամիսներին Փաշինյանը կարող է 13 հակահայկական որոշում ընդունել։ Մենք գրպանում պատրաստի թեկնածուներ չունենք, չմտածեք, որ ունենք ու հեսա հանելու ենք՝ կոզրի տուզի պես չախենք, մենք ասում ենք՝ բերենք օգտագործենք իշխանափոխության համար Սահմանադրությամբ տրված բոլոր ճանապարհները: Եթե որեւէ ճանապարհ չենք օգտագործում, մեծ շռայլություն է։

- Լավ, դուք ասում եք՝ բերեք օգտագործենք, մյուս կողմն էլ ասում է՝ նպատակահարմար չէ, սրանից հետո ի՞նչ է լինում, թեման փակվո՞ւմ է, թե՞․․․

- Մյուս կողմը էդպես կտրուկ չի ասում, էլի, եկեք կողմերի մեջ տարաձայնությունները ոչ թե խորացնենք, այլ ընդհանուր եզրեր գտնենք։ Իհարկե, կան տարաձայնություններ, բայց պետք է կենտրոնանալ ոչ թե տարաձայնությունների վրա, այլ այն հարցերի, որոնց վերաբերյալ կա միասնություն, իսկ մի հարցում հաստատ կա այդ միասնությունը, որ այս մարդու մեկ օր ավել մնալը վնաս է մեր պետությանը, դե որ այդպես է, եկեք էդ գլխավոր նպատակից ելնելով՝ քննարկենք․ ոնց անենք, որ մեկ օր առաջ ազատվենք։

- Իսկ քննարկման առաջարկ արե՞լ եք, ընդհանրապես՝ կա՞ շփում։

- Այնպես չէ, որ մեր եւ «Հայաստան» դաշինքի պատգամավորներն իրարից խռոված են, կապը կա, շփվում են, կան տարաձայնություններ, բայց պետք չէ դրանք սրել ու խորացնել: Հայ ժողովրդի մեծ մասը գտնում է, որ Փաշինյանի մեկ օր ավել մնալը պրոբլեմ է, եկեք քննարկենք, կստացվի, թե ոչ, դա չէ գլխավորը։ Հիմա եթե որոշի` 3 ամիս հետո ռուսական ռազմաբազան հանի, ի՞նչ ենք անելու, կամ որոշեց՝ Տավուշի պես Տիգրանաշենը-բանը տա, սրան շատ չկա, կարող է մի օր էլ արթնանանք, տեսնենք` Չարբախի մի մասն է տվել, ի՞նչ անենք, նստենք սպասե՞նք, կամ՝ վաղը, մյուս օրը Փաշինյանն իրականացնի իր երազած «խաղաղություն» կոչվող միջազգային փաստաթուղթը, ՍԴ-ն էլ ասի՝ այո, միջազգային պայմանագիր է, վաղը, մյուս օրը որ մեկ ուրիշը գա, ո՞նց է դա հետ պտտելու։

- Պատերազմից հետո 4 տարի Ձեր ասած՝ տալու գործընթացը կա, բայց ոչ մի անգամ իմպիչմենտ չնախաձեռնվեց, քոչարյանականներն էլ ասում են՝ 4 տարի ա՝ տալիս է, չի հաջողվում անել․․․

- Հասկացանք․․․ դա նույն բանն ա, որ, ասենք, 1045 թվականին Անին անկում ապրեց, դրանից հետո ո՛չ շարժում կարելի է անել, ո՛չ անկախության համար պայքարել․․․

- Ասում են՝ փողոցն ակտիվ լինելու պահը նույնիսկ իմպիչմենտի համար նպաստավոր չէր։

- Մինչեւ Սրբազան շարժումը ես անձամբ չէի հավատում, որ ժողովուրդը ոտքի կկանգնի։ Ես երբ գնացի Իջեւան, ասել եմ, որ չեմ հավատում` ժողովուրդը քնած է, Սրբազանն ապացուցեց, որ ես սխալվել եմ, հիմա ասում եմ՝ ժողովուրդը չի քնել, անցած տարվա համեմատ ազգային մտածող հասարակությունը մեծացել է, հենց տեսնեն՝ կա շարժում, գալու են։ Այլ բան է, որ անցած տարի ազգի էներգիան չկարողացան ճիշտ օգտագործել, փաստն այն է, որ մարդիկ դուրս եկան։

 

ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»