Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը հրադադարի աննախադեպ խախտումներ է կատարել:
Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս գիշերը հակառակորդը բավականին շատ է կրակել: Բարեբախտաբար մենք զոհեր և վիարվորներ չունենք»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին, թե ճիշտ է այն տեղեկատվությունը, որ ադրբեջանական կողմն ունի զոհեր, Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց: