«Ինտեր»-ի ֆուտբոլիստը տեղափոխվեց Լիգա 1․ պաշտոնական
СпортՖրանսիական «Մարսելը» հայտարարել է «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի Լիգա 1-ը ներկայացնող ակումբում։
«Մարսելը» 29-ամյա Պավարի վարձակալության համար «ներաձուրիին» վճարել է 2,5 միլիոն եվրո և իրավունք կունենա հետագայում գնել ֆրանսիացու ամբողջական տրանսֆերը՝ 15 միլիոն եվրոյով։
Բացի Պավարից՝ ֆրանսիական ակումբի շարքերը համալրեց նաև իտալացի պաշտպան Էմերսոն Պալմիերին։ «Մարսելն» 31-ամյա խաղացողի համար «Վեստ Հեմին» վճարեց 700 հազար եվրո, և 300 հազար եվրո «մրճահարները» կարող են ստանալ բոնուսների տեսքով։