Գվարդիոլան՝ «Մանչեսթեր Սիթիի» նոր մարտավարության մասին
СпортԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր նոր մարտավարության մասին, որը կիրառել էր Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» դեմ Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում։ Գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:
«Իմ կարիերայում դեռ երբեք այսքան երկար, բոլորով, կոմպակտ, կենտրոնում եւ խորքում չէինք պաշտպանվել։ Երբեք։ Մեզ հաջողվեց դա անել «Արսենալի» դեմ խաղում։ Համարում եմ սա անհավանական դրական մեր ապագայի համար։
Երբեմն մենք վատ ենք խաղում, երբեմն մրցակիցն է ուժեղ, եւ այդպիսի իրավիճակներում մենք սկսում ենք կենտրոնանալ պաշտպանության վրա։
Եթե գրոհել չի ստացվում, պատճառը վատ խաղն է, ոչ թե մեր մոտեցումը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Պրեմիեր լիգայի հաջորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեպտեմբերի 27-ին կընդունի «Բարնլիին»։