Ռունի․ Քեյնը կդառնա մեծագույն անգլիացի ֆուտբոլիստը
СпортԱնգլիայի հավաքականի, «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Էվերտոնի» նախկին խաղացող Ուեյն Ռունին վստահ է, որ անգլիական ֆուտբոլի պատմության մեջ մեծագույնը կհամարվի ազգային թիմի եւ «Բավարիայի» 32-ամյա հարձակվող Հարի Քեյնը։
«Պարզապես, ելնելով Քեյնի գոլերի քանակից եւ մրցելույթների որակից՝ կարող եմ ենթադրել, որ նա կդառնա մեծագույն անգլիացի ֆուտբոլիստը։ Նա կգերազանցի ազգային թիմում հանդիպումների ռեկորդը»,- Ուեյն Ռունիի խոսքը մեջբերում է The Overlap-ը։
Քեյնն Անգլիայի հավաքականում անցկացրել է 112 հանդիպում եւ 5-րդն է այդ ցուցանիշով։ Ռեկորդակիրը Փիթեր Շիլթոնն է՝ 125 հանդիպում։
Քեյնը 78 գոլով արդեն ազգային թիմի լավագույն ռմբարկուն է պատմության մեջ։