«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունն ընտրել է տարվա լավագույններին
БлогՀովհաննես Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունը ընտրել է տարվա լավագույններին:
Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի գաղափարը ճանաչվել է տարվա լավագույն ճարտարապետական նախագիծ:
Այս նախագծի իրականացման հիմքում դրված է ազգային վերածննդի, ներքին հաշտության եւ համերաշխության գաղափարը։
Ամիսներ շարունակ հազարավոր մեր հայրենակիցներ մասն են կազմել այս գաղափարի իրականացման։ Յուրաքանչյուր հայ հանդիսանում է Հիսուս Քրիստոսի արձանի ճարտարապետը։
Սրանից զատ ընտանիքիս անունից ևս մեկ անգամ նախօրեին վերահաստատել եմ, որ մշտապես վիրավորում ստացած մեր եղբայրների կողքին ենք, որպեսզի նրանք ունենան մարզվելու և վերականգնվելու բոլոր պայմանները: