Բելառուսի և Լիտվայի միջև հակամարտություն հրահրել հնարավոր չի լինի․ Լուկաշենկո
ПолитикаԼիտվայի հետ հակամարտության կապակցությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչ ոքի չի հաջողվի հակամարտություն հրահրել երկու երկրների միջև։
«Եթե նրանք (Լիտվայի և Արևմուտքի ուժերը) փորձում են այստեղ ինչ-որ հակամարտություն սկսել, քիչ հավանական է, որ նրանք հաջողության կհասնեն։ Մենք միշտ համաձայնության կգանք լիտվացի ժողովրդի հետ, ինչպես նաև լեհերի հետ։ Սա մեր ժողովուրդն է», - ընդգծել է բելառուս առաջնորդը։
«Եթե նորմալ հարաբերություններ եք ուզում, ապա նստեք բանակցությունների սեղանի շուրջ և քննարկեք այս հարցերը։ Մենք պատրաստ ենք դրան։ Այլ տարբերակներ չկան։ Եվ քիչ հավանական է, որ լինեն», - Լուկաշենկոն այսպիսի կոչ է արել Վիլնյուսին։