Հակապետական արշավի շրջանակում Եկեղեցին վերջին ազգապահպան կառույցն է, որին փորձում են վնասել. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
ПолитикаԵկեղեցին մնացել էր վերջին հայապահպան, մշակութապահպան, ինքնության պահպանման ինստիտուցիոնալ կառույցը, որին պետք էր վնասել։ Ես համարում եմ սա գլխավոր արշավը, հակահայկական ու հակապետական արշավ։ Այս մասին ասել է «Հայասատանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Հիշենք՝ 2020 թվականի պատերազմից հետո ի՞նչ տեղի ունեցավ, ըստ հայի ինքնության, ըստ ոլորտների տարբեր արշավներ եղան, արժեզրկումներ՝ բանակում հաղթանակած գեներալների ու սպայական կազմի վրա, հարձակումներ, մինչև շարքային զինծառայողների՝ արժեզրկեցին բանակի ինստիտուտը, այնուհետև հայտարարեցին՝ դե որ մարտունակ բանակ չունենք, հետևաբար պետք է գնանք խաղաղության օրակարգով:
Կրթության ոլորտում ի՞նչ արեցին, հարձակումներ գործեցին պրոֆեսորադասախոսական անձնակազմի վրա, մանկավարժների վրա, հետո սկսեցին անկիրթների նախաձեռնությամբ կամ շարժումով ինչ-որ կրթական նորաձև միջոցառումներ ձեռնարկել, այնուհետև գնաց եկեղեցուն»,-նշել է նա։