ԵՄ գործողություններն աշխարհի ամենագլխավոր uպառնալիքն է. Լավրով
Международные новостиԴուք հիշատակել եք աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող մի քանի գործընթացի մասին։ Սակայն որպես ամենագլխավոր սպառնալիք, ես կառանձնացնեի Եվրամիության գործողությունները, կամ ավելի ճիշտ՝ այն էլիտայի գործողությունները, որը զավթել է իշխանությունը Բրյուսելում և փորձում է ենթարկեցնել ազգային կառավարություններին, հայտարարել է Սերգեյ Լավրովն Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման կորպորացիային տված հարցազրույցում։
«Եվրոպան բազմիցս դարձել է բոլոր չարիքների աղբյուրը, խորը ճգնաժամերի «ծնունդը», - հավելել է Լավրովը։
«Այժմ, ցավոք, Եվրոպան կրկին փորձում է բոլորին թելադրել իր պայմաններն ու ցանկությունները, որոնք, ըստ երևույթին, կապված են ուկրաինական ճգնաժամի հետ», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Լավրովը բացատրել է, որ Բրյուսելը ստիպում է ԵՄ անդամ պետություններին անտեսել սեփական ժողովուրդների շահերը, մերժել եվրոպական երկրներում անցկացված ընտրությունների և հանրաքվեների արդյունքները և ենթարկվել կոլեկտիվ Բրյուսելի բյուրոկրատիային, որին ոչ ոք չի ընտրել, և որի կազմը որոշվում է օրինական ընտրված ազգային կառավարությունների միջև փոխզիջումներով։