Դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
Политика2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան, հաղորդել է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը։
Կայքի համաձայն՝ Գլխավոր քարտուղարի տեղակալը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Շեկերինսկան նաև կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից դեսպանների հետ։