Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել
Международные новостиՍտամբուլի պայմանավորվածությունների շրջանակում Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել հազար զոհվածի մարմին, Ուկրաինան Ռուսաստանին՝ 26, տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Զոհվածների մարմինների հանձնումը տեղի է ունենում ամռանը Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։
Ուկրաինայի ռազմագերիների հետ վարվելու Համակարգող շտաբը իր թելեգրամ-ալիքում տեղեկացրել է, որ Կիեւը ստացել է զինվորականների 1 003 մարմին, առաջիկայում տեղի է ունենալու նրանց նույնականացումը։
Մարմինների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել նոյեմբերին։ Այդ ժամանակ Մոսկվան Կիեւին էր հանձնել 1 000 զինվորականի մարմին, իսկ Կիեւը՝ 30։