Ես դեռ կարծում եմ, որ «Արսենալը» Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է․ Ռունի
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին չի մտափոխվել և Լոնդոնի «Արսենալին» շարունակում է համարել ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր հավակնորդը։
«Ես դեռ կարծում եմ, որ «Արսենալը» Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է, բայց շատ հետաքրքիր է՝ արդյոք «Մանչեսթեր Սիթին» կկարողանա մինչև վերջ պայքար մղել նրանց հետ։ Դա կստիպի «Արսենալի» ֆուտբոլիստներին հիշել, թե ինչպես էին նախկինում առաջատար, բայց հետո «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» խլում էին հաղթանակը նրանցից: Հետաքրքիր կլինի հետևել դրան», - հայտարարել է Ռունին BBC-ի փոդքասթի ժամանակ:
Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացած 16 տուրից հետո «Արսենալը» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրանք երկու միավորով առաջ են իրենց մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիից»։ «Աստոն Վիլլան» 33 միավորով երրորդն է։