ԵՄ պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները ԵՄ ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու փորձեր են. Կալլաս
Международные новостиԵՄ ներքին շուկայի հարցերով նախկին հանձնակատար Թիերի Բրետոնի և ԵՄ այլ պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները Եվրամիության ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու փորձ են, գրել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը X սոցկայքում։
«ԱՄՆ-ի որոշումը՝ ԵՄ քաղաքացիների և պաշտոնյաների մուտքն արգելելու մասին, մեր ինքնիշխանությունը խաթարելու անընդունելի փորձ է։ Եվրոպան կշարունակի պաշտպանել իր արժեքները՝ խոսքի ազատությունը, արդար թվային կանոնները և սեփական տարածքն անկախ կարգավորելու իրավունքը», - ընդգծել է նա։
Դեկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սառա Ռոջերսը հայտարարել է Թիերի Բրետոնի նկատմամբ վիզային սահմանափակումներ սահմանելու մասին: Նա հիշեցրել է, որ Բրետոնը Եվրոպական թվային ծառայությունների մասին օրենքի հիմնական ճարտարապետներից մեկն էր: Հենց այս հիմքով էլ ԵՄ պաշտոնյան 2024 թվականի օգոստոսին սպառնալից նամակ է հրապարակել Իլոն Մասկին, որը պլանավորում էր առցանց հարցազրույց անցկացնել այն ժամանակվա նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ:
Բրետոնից բացի, Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել ևս չորս անձի նկատմամբ։ Բոլորը մեղադրվում են ամերիկյան ընկերություններին և հասարակական կարծիքի առաջնորդներին գրաքննության ենթարկելու փորձի մեջ։
Ավելի վաղ Եվրոպան հայտնել էր Միացյալ Նահանգների հետ իր 80-ամյա դաշինքում պառակտման մասին։