Ռուս գիտնականները ստեղծել են ինքնավերականգնվող արևային վահանակներ տիեզերքի համար
ЭкономикаՌուսաստանի Գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) գիտնականները ստեղծել են հուսալի արևային վահանակներ տիեզերքի համար, որոնք «ինքնաբուժվում» են ֆոնային ճառագայթման ազդեցությունից հետո, վերջերս հայտարարել է ՌԳԱ նախագահ Գենադի Կրասնիկովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, գրում է e-cis.info–ն։
«Մենք ընդլայնում ենք մեր խմբավորումը տիեզերքում։ Դրանք էներգիայի կարիք ունեն, և սովորաբար օգտագործվում են սիլիցիումային արևային մարտկոցներ… դրանք թանկ են, բայց ամենակարևորը այն է, որ ժամանակի ընթացքում քայքայվում են ֆոնային ճառագայթման ազդեցության տակ։ Մեր ստեղծած արևային վահանակները, նախ, ավելի էժան են, և երկրորդ՝ ունեն նույն արդյունավետությունը, ինչ սիլիցիումայինները՝ 27%։ Բայց ամենակարևորը, դրանք ունեն ինքնավերականգնման մեխանիզմ, ապացուցված մեխանիզմ, որը վերականգնում է ճառագայթման պատճառած վնասը։ Այսպիսով, դրանք ավելի քան 100 անգամ ավելի հուսալի են», - ասել է Կրասնիկովը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am