«Արևային մեծ պարիսպ». Չինաստանն անապատում մեգաէլեկտրակայան է կառուցում
ЭкономикаՉինաստանն այսօր առաջատարն է վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ արևային տեխնոլոգիաների ներդրման ոլորտում։ Այժմ Երկնային կայսրությունը գործարկում է նոր մասշտաբային նախագիծ, որն արդեն անվանել են «Արևային մեծ պարիսպ»։ Չինաստանի հյուսիսում գտնվող Կուզուպչի անապատում նախատեսվում է կառուցել հսկայական արևային էլեկտրակայան, որը բաղկացած կլինի ութ միլիոն պանելներից՝ 100 ԳՎտ ընդհանուր հզորությամբ։ Պեկինն ակնհայտ խաղադրույք է կատարում արևային էներգետիկայի վրա՝ իր էներգահամակարգին տարեկան ավելացնելով 200-300 գիգավատտ արևային էներգիա։
Նոր նախագիծը պետք է դառնա այս միտման մի մասը։ Ըստ հայտնի տվյալների՝ արևային պանելների համալիրը կունենա մոտ 133 կմ երկարություն և 25 կմ լայնություն։ Չինաստանն արդեն ունի անապատում նման հսկայական էլեկտրակայաններ ստեղծելու փորձ, քանի որ նախկինում մեկ այլ անապատային տարածաշրջանում արդեն գործարկել էր 455 ԳՎտ հզորությամբ նախագիծ։ Նախագիծը մշակող «Ordos Energy» ընկերության փոխանցմամբ՝ նոր մեգաէլեկտրակայանը կկարողանա արտադրել «ավելի քան բավարար» էներգիա՝ Պեկինի էներգետիկ կարիքները հոգալու համար։
Ըստ պլանի՝ մինչև 2030 թվականը «Արևային մեծ պարիսպը» տարեկան կարտադրի 180 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Բացի այդ, չինացիները հույս ունեն նաև բնապահպանական որոշակի արդյունք ստանալ, քանի որ գիտական վերջին տվյալները փաստում են, որ անապատային շրջաններն արևային պանելներով ծածկելը դրական է անդրադառնում հողի վիճակի վրա։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am