Հայաստանի տնտեսությունն այսօրվա կառուցվածքով չի կարող ապահովել երկրի կայուն զարգացումը. Սուրեն Կարայան
ЭкономикаՀայաստանի տնտեսությունն այսօրվա կառուցվածքով չի կարող ապահովել երկրի կայուն զարգացումը, Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսին հայտարարեց «Մեր ձևով» շարժման անդամ, Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանը։
Ըստ նրա՝ կայուն զարգացման ամենակարևոր գրավականներից մեկը արտահանման ընդլայնումն է։
«Մենք մեր ծրագրերի մեջ դնելու ենք այն, որ հիմնական կայուն զարգացումը պետք է հիմնված լինի նաև արտահանելի տնտեսություն ստեղծելու վրա»,- ընդգծեց Կարայանը։
Նա ասաց, որ առնվազն հինգ տարվա մեջ մշակող արդյունաբերության կշիռը կրկնապատկել՝ հասնցելով առնվազն 18-20 տոկոսի, իսկ արտահանումը հասցնել առնվազն 40 տոկոսի։
«Դրանով մենք կապահովենք այն խոստումը, որ տալիս է Սամվել Կարապետյանը, որ հինգ տարում կստեղծենք 300 հազար նոր աշխատատեղ»,- նշեց նա։