Իրինա Շեյքը ապշեցրել է երկրպագուներին բաց լուսանկարներով
LifestyleԻրինա Շեյքը երբեք չի ամաչել համարձակ ֆոտոշարքից, ուստի նրա նոր տեսքը երկրպագուների համար անակնկալ չէր։
40-ամյա սուպերմոդելը զարդարել է V ամսագրի շապիկը՝ լուսանկարվելով սադրիչ ֆոտոշարքում, որը ներառում էր բոնդինգի տարրեր։

Ֆոտոշարքն իրականացրել է հայտնի լուսանկարիչ և վիդեոարտիստ Սթիվեն Քլեյնը։ Շեյքը լուսանկարվել է համարձակ կերպարներով՝ կաշվե հագուստով՝ նվազագույն գործվածքով և առավելագույն տրամադրությամբ։ Մեկ կադրում Իրինան ներկայացել է ամբողջովին մերկ՝ ծածկված միայն երկար կաշվե վերարկուով։

Երկրպագուների արձագանքները խառն էին։ Ոմանք հիացել են «անթերի» կադրերով և մոդելի համարձակությամբ, մինչդեռ մյուսները կարծում են, որ նա չափազանց հեռու է գնացել։ «Կներեք, բայց ես անհարմար եմ զգում այս լուսանկարից»,-գրել է հետևորդներից մեկը։ «Ինչո՞ւ է համաձայնվել դրան»,- զարմացել է մեկ ուրիշը։ «Ինձ դուր չի գալիս»,-կարճ նկատել է երրորդը։

Այնուամենայնիվ, եղել են նաև մարդիկ, ովքեր հիացել են աշխատանքով. «Իրինան միշտ հիանալի տեսք ունի»,-գրել է երկրպագուներից մեկը։ «Սպասեք, նա իսկապե՞ս 40 տարեկան է»,-զարմացել է մեկ ուրիշը։

V Magazine-ին տված հարցազրույցում մեկնաբանելով նկարահանումները՝ Շեյքը բացահայտել է, որ լուսանկարներում նա մարմնավորում է Սթիվեն Քլայնի հետ համագործակցությամբ ստեղծված կերպար։

«Ինձ համար այս կերպարը վայրի կանացիության մարմնացումն է»,-բացատրել է մոդելը։ «Նա համարձակ է, իր ձևով՝ տղամարդկային։ Նա ապրում է իր մաշկի մեջ։ Նա դուրս է գալիս գիշերը։

Սա նրա «համաձայնության դարաշրջանն» է՝ անվախ, համարձակ և ամբողջությամբ ինքն իրեն ընդունող»։