«Ռեալի» լեգենդի որդին առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել մադրիդցիների հետ
СпортՄադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոյի 16-ամյա որդին՝ Էնցո Ալվեսը, ստորագրել է իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։
Թեև գործարքի մանրամասները չեն հրապարակվում, սակայն, հաշվի առնելով, որ Էնցոն «սերուցքայինների» ակադեմիայի սան է, ենթադրվում է, որ համաձայնագիրը երկարաժամկետ բնույթ է կրում։
Չնայած տարիքին՝ Ալվեսն արդեն ընդգրկված է «Ռեալի» մինչև 18 տարեկանների թիմի կազմում և ընթացիկ մրցաշրջանում հասցրել է մասնակցել երեք հանդիպման։
Հիշեցնենք, որ նրա հայրը՝ լեգենդար բրազիլացին, «արքայական» ակումբի գույները պաշտպանել է 2007-ից 2022 թվականներին։ Մադրիդյան կարիերայի ընթացքում Մարսելոն անցկացրել է 546 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 104 գոլային փոխանցման հեղինակ։