Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել
ОбществоՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հունվար 22-ին Տիտոգրադյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան: Պարզվել է, որ մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք կա։
Տղամարդը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացրել է ապօրինի պահվող ինքնաձիգ, ատրճանակ և լիցքավորված երկու պահեստատուփ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: