Մեր ծրագրի հիմքում 80 արդյունաբերական աշխատատեղի ստեղծումն է. Նարեկ Կարապետյանի և համակիրների հարցուպատասխանը
TVՏաշիր Արենայում կայացել է Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի հանդիպումը համակիրների հետ։
Երևանցիները հնարավորություն են ունեցել անկաշկանդ մթնոլորտում` ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով ծանոթանալ Սամվել Կարապետյանի ծրագրերին ու առաջիկա անելիքներին։
Մասնավորապես, երևանցիներին է ներկայացվել «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրը։
Ներկաները Նարեկ Կարապետյանին ու թիմի մյուս անդամներին հարցեր են ուղղել ոչ միայն տնտեսական ծրագրի, այլև իրենց հետաքրքրող այլ ոլորտների վերաբերյալ։