ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 փետրվարի). Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բուրունդի՝ Միասնության օր, Մեքսիկա՝ Սահմանադրության օր, Սան-Մարինո՝ Սուրբ Ագաթիի օր և Ալբերոնյան օկուպացիայի օր, ԱՄՆ՝ Օդերևութաբանի օր, Ֆինլանդիա՝ Բանաստեղծ Յոհան Լյուդվիգ Ռունեբերգի ծննդյան օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1540 – ծնվել է բանաստեղծ և պատմագիր Սիմեոն Ապարանցին։
1879 – ծնվել է ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար Հովհաննես Ադամյանը։
1900 – ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանը։
1921 – Հայաստանի Հեղկոմի դեկրետով Էջմիածնի մատենադարանի և թանգարանի բազայի վրա հիմնվել է Հայաստանի մշակութային-պատմական ինստիտուտը։
1946 – Հայաստանի կոմկուսի կենտկոմի պլենումը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Կենտկոմի առաջին քարտուղարի պարտականություններից ազատել է Յակով Զարոբյանին և այդ պաշտոնում նշանակել Անտոն Քոչինյանին։
1948 – ծնվել է նկարիչ Լավրենտ Վարդանյանը։
1957 – ծնվել է ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը։
1957 – սկսել է հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
1993 – Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվել է Հորադիզում, Կուբաթլիում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում հակառակորդի խմբավորումների ջախջախմամբ։
1999 – վախճանվել է նկարիչ Ռուբեն Հովնաթանյանը։
2003 – Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ։
2014 – հրատարակվել է «Բանբեր հայագիտության» բազմալեզու հանդեսի առաջին համարը։
2019 – գիշերը հրկիզել են «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան, խմբագիրը միջադեպը կապել է մասնագիտական գործունեության հետ։
2020 – ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, որը կասկածվել է առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ։
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 2 – Օկտավիան Օգոստոսը ստացել է «Հայրենիքի հայր» կոչումը։
62 – Պոմպեյում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով փաստացի յուրաքանչյուր շինություն վնասվել է։
1204 – Անգելների դինաստիայի անկումից հետո Բյուզանդիայի կայսր է հռչակվել Ալեքսեյ 5-րդ Դուկան։
1597 – ճապոնական Նագասակի քաղաքում Տոյոտոմի Հիդեյոսիի հրամանով խաչվել է 26 կաթոլիկ, որոնք հայտնի են որպես Նագասակիի 26 տառապյալներ։
1778 – ԱՄՆ-ի նահանգներից առաջինը Հարավային Կարոլինան հաստատել է «կոնֆեդերացիայի և հավերժ դաշինքի հոդվածները»։
1782 – հնգամսյա պաշարումից հետո Իսպանիային է հանձնվել Մինորկա կղզին։
1783 – Իտալիայի Կալաբրիա նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով մահացել է մոտ 32–50 հազար մարդ։
1812 – ծնվել է ֆրանսիացի սպա Ջորջ Դանթեսը։
1880 – Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ։
1887 – Լա Սկալա թատրոնում կայացել է Վերդիի «Օթելլո» օպերայի առաջնախաղը։
1909 – քիմիկոս Լեո Բեկելանդը ներկայացրել է «բակելիտ» նյութը՝ առաջին սինթետիկ ռեակտոպլաստը։
1913 – իրականացվել է ռազմածովային ավիացիայի աշխարհում առաջին մարտական թռիչքը։
1919 – Չապլինը, Ֆերբենքսը, Փիքֆորդը և Գրիֆիտը ստեղծել են «United Artists» ընկերությունը։
1924 – BBC-ն սկսել է ճշգրիտ ժամանակի ամենժամյա հաղորդումը։
1924 – տեղի է ունեցել առաջին Ձմեռային օլիմպիական խաղերի փակումը։
1928 – արհեստականորեն սինթեզվել է վիտամին D։
1939 – Իսպանիայի նախագահ է դարձել Ֆրանցիսկո Ֆրանկոն։
1943 – բլոկադային Լենինգրադում սկսել է գործել Կյանքի ճանապարհը։
1956 – կայացել է 7-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակումը։
1971 – ստեղծվել է NASDAQ ֆոնդային ինդեքսը։
1979 – այաթոլլահ Հոմեյնին Իրանը հայտարարել է իսլամական պետություն։
1985 – ծնվել է ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն։
1994 – Սարաևոյի Մարկալե շուկայում պայթյունից զոհվել է 68 մարդ, վիրավորվել՝ 144-ը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում