Ավստրալիան շարունակում է զարմացնել աշխարհին իր էներգետիկ թռիչքով
ЭкономикаԱվստրալական տնային տնտեսությունները ցուցադրել են աննախադեպ ակտիվություն. 2025 թվականի երկրորդ կեսին տեղադրված կուտակիչ մարտկոցների քանակը գերազանցել է նախորդ հինգ տարիների ընդհանուր ցուցանիշը։ Bloomberg-ի տվյալներով՝ վաճառված 180,000 մարտկոցները դարձել են էներգետիկ անկախության նոր խորհրդանիշը, ինչը չորս անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսօր արդեն ավստրալական տների գրեթե մեկ երրորդը հագեցել է արևային վահանակներով։ Սա նշանակում է, որ երկիրը զգալիորեն հեռացել է էլեկտրաէներգիայի արտադրության կենտրոնացված մոդելից։
Կառավարությունը հստակեցրել է իր նպատակը. մինչև 2030 թվականը վերականգնվող էներգիայի մասնաբաժինը հասցնել 82%-ի՝ փոխարինելով հնացած ածխային կայաններին։ Մինչև 2026 թվականի հունվար 4,3 միլիոն տնային տնտեսություն արդեն միացել է այս ցանցին՝ ապահովելով 28,3 գիգավատտ հզորություն։ Մասնագետները կանխատեսել են, որ մինչև տասնամյակի վերջ այդ թիվը կհասնի 37,1 գիգավատտի։ Այսպիսով, Ավստրալիան ստեղծել է մի մոդել, որտեղ սովորական քաղաքացիները դարձել են էներգետիկ շուկայի հիմնական խաղացողները՝ սահմանափակելով գնային տատանումները և ամրապնդելով երկրի էներգետիկ անվտանգությունը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am