Անչելոտին նշել է «Ռեալի» այն երեք նախկին ֆուտբոլիստներին, որոնք կարող են մարզիչ դառնալ
СпортԲրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» իր նախկին ֆուտբոլիստներին՝ առանձնացնելով նրանց, որոնք մարզչական կարիերա կերտելու մեծ հեռանկարներ ունեն։
«Կրոսը, Կազեմիրոն և Մոդրիչն ունեն բոլոր անհրաժեշտ գիտելիքները մարզիչ դառնալու համար։ Ես հաճախ էի նրանց հետ քննարկում իմ որոշումները»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Cadena SER պարբերականը։
Հիշեցնենք, որ Տոնի Կրոսն արդեն ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան. գերմանացի կիսապաշտպանը խաղակոշիկները մեխից կախեց Եվրոպայի 2024 թվականի առաջնությունից հետո։ Մինչդեռ Կազեմիրոն և Լուկա Մոդրիչը շարունակում են իրենց ելույթները՝ համապատասխանաբար պաշտպանելով «Մանչեսթեր Յունայթեդի» և իտալական «Միլանի» գույները։
Կառլո Անչելոտին Մադրիդի «Ռեալից» հեռացավ նախորդ տարի, ինչից հետո ստանձնեց Բրազիլիայի ընտրանու ղեկը։