Սպիտակում «Mercedes» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին
Событие дняԱյսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։