Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ-ի կառավարման կետերին հարվածներ հասցնելու մասին
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի 10 ռազմավարական կառավարման կետերի և սարքավորումների համալիրի ուղղությամբ: Այս մասին ասված է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայության հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«Իրանը հրթիռներով խոցել է Բահրեյնի «Շեյխ Իսա» ավիաբազայում ԱՄՆ-ի տասը առանցքային և ռազմավարական կառավարման կետեր ու սարքավորումների օբյեկտներ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ավիաբազայում ոչնչացված թիրախների թվում են օդային երթևեկության կառավարման կենտրոնը, ինքնաթիռների լիցքավորման վառելիքի բաքերը, ինչպես նաև այն շենքը, որտեղ տեղակայված էին ամերիկյան բարձրաստիճան զինվորականները:
Ըստ ԻՀՊԿ հայտարարության՝ ավիաբազայի ենթակառուցվածքն ամբողջությամբ շարքից դուրս է բերվել, իսկ ԱՄՆ զինվորականները լքել են օբյեկտը:
Հետևեք մեզ՝ այստեղ