Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախսը մեծ է. Նիկոլ Փաշինյան
ОбществоԵրբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ եմ նեղվել: Այս մասին ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ թոշակների բարձրացման հարցի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ամենայն հարգանքով՝ ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, մինչև վերջ էլ ծխում էր, ինչը հիվանդության զարգացման պատճառներից էր, ես ոչինչ չէի կարողանում անել, որ չծխի:
Ասում էի լավ, հիմա 10,000 դրամ պետք է ավելացնենք, որ միջին սպառողական զանբյուղի խնդիրը լուծենք, 10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն և ծխախոտի օգտագործման արդյունքում առողջական խնդիր ունենան, դրա համար էլ մտածեցինք ու ասացինք, որ եկեք այս փուլում այդ 10,000 դրամը ուղղորդենք առողջության վրա:
Մենք ճիշտ ենք վարվել, հետո՝ արձանագրեցինք, որ 2025 թվականի տնտեսական աճը եղել է 7,2 տոկոս, հաջորդ օրը ֆինանսների նախարարին ու փոխվարչապետերին գրել եմ ու հարցրել, որ այդ աճին դրամական գնահատական տան, ասացին՝ դա 100 մլրդ դրամ է, ես էլ ասացի՝ որ հիմա 10,000 դրամով կավելացնենք թոշակը: Սա այն դեպքն է, որ մեր թոշակառուները պետք է զգան տնտեսական աճը»,-նշել է նա: