Թրամփը դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին. Իրանի ԱԳ նախարար
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
Իրանի գլխավոր դիվանագետի խոսքով՝ երբ բարդ միջուկային բանակցությունների հետ վարվում են անշարժ գույքի առքուվաճառքի գործարքի պես, և երբ մեծ ստերը մշուշում են իրականությունը, անիրատեսական սպասումները երբեք չեն կարող բավարարվել։
«Արդյո՞ւնքը. չարակամությունից ելնելով՝ բանակցությունների սեղանի ռմբակոծումն է»,- նշել է Արաղչին՝ հավելելով, որ Վաշինգտոնի որդեգրած քաղաքականությունը կործանարար է միջազգային հարաբերությունների համար: