ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ
Международные новостиԱյսօր Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքի ուղղությամբ առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 անօդաչու թռչող սարք է արձակվել, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով իշխանությունների տվյալներին։
Բոլոր հրթիռները որսացվել են, բացառությամբ ծովն ընկածների։
Իշխանությունների տեղեկություններով՝ որսացվել է առնվազն 119 անօդաչու թռչող սարք, իսկ երկու անօդաչու սարք կործանվել է ԱՄԷ-ի տարածքում։
Պատերազմի սկզբից ի վեր հայտնաբերվել է 221 բալիստիկ հրթիռ: Դրանցից 205-ը ոչնչացվել է, իսկ 14-ն ընկել է ծովը: Երկու հատ ընկել է ԱՄԷ-ի տարածքում:
Հայտնաբերվել է 1305 իրանական անօդաչու թռչող սարք, որոնցից 1229-ը որսացվել են, իսկ 76-ն ընկել է ԱՄԷ-ի տարածքում: Հայտնաբերվել և ոչնչացվել է նաև ութ թևավոր հրթիռ:
Այս հարձակումների հետևանքով զոհվել է Պակիստանի, Նեպալի և Բանգլադեշի երեք քաղաքացի, իսկ Էմիրությունների, Եգիպտոսի, Եթովպիայի, Ֆիլիպինների, Պակիստանի, Իրանի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Շրի Լանկայի, Ադրբեջանի, Եմենի, Ուգանդայի, Էրիթրեայի, Լիբանանի, Աֆղանստանի, Բահրեյնի, Կոմորյան կղզիների և Թուրքիայի 112 քաղաքացի ստացել են թեթև վնասվածքներ: