«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա
LifestyleԴերասան Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին, հարազատներն ու ընկերները ճանապարհեցին Գերմանիա՝ բուժում ստանալու: Գոռ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջի սթորի բաժնում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Մենք գնացինք»:
Օդանավակայանից տեսանյութ է հրապարակել նաև Գրիգոր Դանիելյանն ու գրառում արել.
«Հիշեք այս օրը: Աստծո օրհնությամբ հանդիպում ենք 10 ամսից: Շնորհակալ ենք բոլոր բարի մարդկանց մեր կողքին լինելու համար»:
Գոռ Հակոբյանը կատակել է, որ Աղաս Մանուկյանը խոստացել է, որ երբ 10 ամսից կրկին հանդիպեն օդանավակայանում, պետք է մերկ պարի: «Մեջքը բաց շորիկով բերդ եմ պարելու»,- տեսանյութում խոստանում է Աղաս Մանուկյանը:
Հիշեցնենք՝ Գոռ Հակոբյանի որդու՝ Ֆելիքսի մոտ հանտնաբերվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։ Գոռ Հակոբյանը դիմել էր հանրությանը՝ խնդրելով աջակցել որդու բուժման համար։ Պահանջվող գումարը հավաքվել էր 2 օրում: