Խաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր Ավետիսյան
БлогԱնկախ այն բանից, թե ով է լինելու Հայաստանի իշխանությունը, եթե շարունակելու է շարժվել դեպի Արևմուտք, կամ շարունակելու է գեոպոլիտիկ այս լարված իրավիճակում երկու լարի վրա խաղալու քաղաքականություն՝ մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու։
Խաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին՝ թքած ունենալով Արևմտյան սանկցիաների և Արևմուտքի հետ լավ հարաբերություններ ունենալու վրա, և քաղաքական ճնշումներ գործադրի, որպեսզի Ադրբեջանը ևս մտնի ՀԱՊԿ, և մեր տարածաշրջանի խնդիրները լուծվեն 3+3, այսինքն՝ բացառապես տարածաշրջանային խաղացողների մասնակցությամբ։
Հետևաբար, ովքեր սա չեն հասկանում՝ իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվելու, քանզի նրանք վտանգում են մեր պետության, մեր ժողովրդի և նոր սերունդների ապագան: