Իսրայելը hարվածել է Իրանում hրթիռների և ծովային ակшնների արտադրության կենտրոնական օբյեկտին
Международные новостиԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են հրթիռների և ծովային ականների արտադրության Իրանի հիմնական հաստատությանը, որը շահագործվում է իրանական ահաբեկչական ռեժիմի կողմից և գտնվում է Յազդ քաղաքում: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Օբյեկտն օգտագործվել է առաջադեմ հրթիռների պլանավորման, մշակման, հավաքման և պահպանման համար, որոնք նախատեսված են հածանավային հարթակներից, սուզանավերից և ուղղաթիռներից թե՛ շարժվող, թե՛ անշարժ ծովային թիրախների ուղղությամբ արձակվելու համար»,- գրված է հաղորդագրության մեջ:
«ԻՊԲ-ն շարունակում է գործել ռեժիմի ռազմական արդյունաբերության դեմ՝ նպատակ ունենալով նվազեցնել արտադրական այն կարողությունները, որոնք Իրանը կառուցել է երկար տարիների ընթացքում»,- հայտնում են մամուլի ծառայությունից: