Դեկտեմբերի 14-ին Հայաստանի 35 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները, որոնցից 26-ում` համայնքի ղեկավարի եւ 9-ում` ավագանու անդամի ընտրություններ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Չարենցավանում միակ թեկնածուն՝ գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում: Վերջինս Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է:
Նշենք, որ Հակոբ Շահգալդյանի օգտին քվեարկել է 9096 մարդ: Մեկ թեկնածուի մասնակցության պարագայում մարդկանց հոսքը տընտրատեղամասեր անսպասելի մեծ է եղել: