ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման
Международные новостиՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Բաշկիրիայի (ՌԴ) հանրապետության ղեկավար Ռադի Հաբիրովը:
«Մի քանի անօդաչու թռչող սարքեր խոցվել են նավթավերամշակման գործարաններին մոտենալիս, մեկի բեկորներն ընկել են արդյունաբերական գոտում, տուժածներ չկան: Այժմ ձեռնարկության տարածքում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաբիրովի խոսքով՝ ևս մեկ անօդաչու հարվածել է Գաֆուրի փողոցում գտնվող բնակելի շենքին: Տուժածներ և զոհեր չկան, բաց հրդեհը մարվել է:
«Եվս մեկ անօդաչու հարվածել է Գաֆուրի փողոցի բնակելի շենքին: Բոլոր ծառայությունները տեղում են, բաց հրդեհը մարվել է: Ոչ ոք չի զոհվել և չի տուժել»: