Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան
ПолитикаՀրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում: Իրանն ու ԱՄՆ-ը, Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններում չկարողացան համաձայնության հասնել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
«Հայտարարված 14-օրյա հրադադարը «կախված է մազից», և Իրան շուրջ պատերազմը կարող է շարունակվել: Պատերազմի հավանական շարունակությունը կարող է ընդգրկել նաև նոր երկրներ ու նոր թիրախներ: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահն է խոսել նման մտադրության մասին:
Ըստ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ անհամաձայնության երկու գլխավոր խնդիրներն ու ԱՄՆ կարմիր գծերը Իրանի միջուկային զենքի ու Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հարցերն են եղել:
Իսլամաբադից մեկնելուց առաջ, Վենսը նշել է, որ այժմ գնդակն Իրանի դաշում է:
Տարբեր շրջանակներ ակտիվորեն խոսում են Հորմուզին նեղուցն ամբողջովին ռազմածովային բլոկադայի ենթարկելու հավանականության մասին: Սա նշանակում է, թույլ չտալ Իրանին՝ ինքնուրույն որոշել, թե ում նավթատարերին թույլատրել ելումուտ անել, ումը՝ ոչ: Այն հղի է ոչ միայն Իրանի, այլ նավթ ձեռքբերող տարբեր երկրների հետ ուղիղ հակադրությունների ռիսկերով:
Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի»,-գրել է նա: