Ինձ համր Աստծո պարգեւ է «Ռեալում» խաղալը. Մբապե
СпортԻսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է Արքայական թիմում հանդես գալուց ստացած զգացողությունների եւ ապրումների մասին։
«Ինձ համր Աստծո պարգեւ է «Ռեալում» խաղալը, ինչն ինձ հնարավորություն է տալիս ապրել իմ կրքով, անցկացնել լավագույն հանդիպումները, խաղալ աշխարհի մեծագույն ակումբի խաղաշապիկով։ Ես շնորհակալ եմ, որ ամեն առավոտ դուրս եմ գալիս մարզադաշտ եւ զբաղվում եմ մի բանով, ինչն ինձ երջանկացնում է։
Ես սիրում եմ լինել «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում եւ զգալ, որ կանգնած եմ աշխարհի լավագույն խաղադաշտում։ Ֆուտբոլը թիմ է, համառություն է, պատասխանատվություն է։ Կարեւոր նշանակություն ունի խաղադաշտում գործողությունների համաձայնեցված լինելը»,– Մբապեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo–ը։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալն» ապրիլի 15–ին Մյունխենում կհյուրընկալվի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։ Առաջին խաղում «Ռեալը» պարտվել է 1։2 հաշվով։