Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին
СпортԲրազիլիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտին։
«Կարծում եմ՝ Չեմպիոնների լիգայի ֆավորիտը տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ն է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է beIN Sports-ը։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն կհանդիպի Գերմանիայի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Մադրիդի «Աթլետիկոն» եւ Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը»։