Ֆրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա
ЭкономикаՖրանսիայում գիտնականները արձանագրել են անսպասելի էկոլոգիական փոփոխություններ 20 արևային էլեկտրակայանների շուրջ։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ արևային էներգետիկայի օբյեկտները ազդում են ոչ միայն էլեկտրաէներգիայի արտադրության, այլև հողի վիճակի, բուսականության և կենսաբազմազանության վրա։ Հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Environmental Management ամսագրում, անցկացվել է երկրի երկու հարավային շրջաններում։ Մասնագետները ուսումնասիրել են արևային մարտկոցների ազդեցությունը հողի մեզոֆաունայի (միջին չափի կենդանական աշխարհի), հողի «շնչառության» և բույսերի աճի վրա։
Ըստ հետազոտության տվյալների՝ արևային վահանակների ստվերը ստեղծում է ավելի կայուն միկրոկլիմա՝ նվազեցնելով հողի գերտաքացումը և նպաստելով հողային գործընթացների ակտիվացմանը։ Արդյունքում ուժեղանում է այսպես կոչված հողային շնչառությունը՝ հողի և մթնոլորտի միջև ածխաթթու գազի փոխանակման գործընթացը։ Գիտնականները նաև արձանագրել են, որ արևային էլեկտրակայանների տարածքներում և դրանց շուրջ նկատվում է բույսերի ավելի ինտենսիվ աճ՝ համեմատած ստուգիչ տեղամասերի հետ։ Բացի այդ, նկատվում է կենդանիների որոշ տեսակների թվաքանակի աճ, ներառյալ հազվագյուտ և անհետացող տեսակները, որոնք այստեղ գտնում են բնակության ավելի բարենպաստ պայմաններ։
Հետազոտողները ընդգծում են, որ արևային էլեկտրակայանները կարող են ոչ միայն նվազեցնել ածխածնի արտանետումները, այլև տեղային մակարդակում բարելավել էկոհամակարգերի վիճակը՝ պայմաններ ստեղծելով կենսաբազմազանության վերականգնման համար։ Ավելի վաղ գիտնականները հայտնել էին նաև էկոլոգիական շինարարական նյութերի մշակումների մասին, որոնք ընդունակ են կլանել ածխաթթու գազը և նվազեցնել ծանրաբեռնվածությունը շրջակա միջավայրի վրա։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am