Օնիկ Գասպարյան, զգուշացնում եմ՝ եթե նախկին խորհրդականդ շարունակի իր անբարոյական վարքագիծը, հայելային արձագանքը, ավելի կոշտ բառապաշարով, ստանալու ես դու. Աբրահամյան
БлогՕնիկ Գասպարյանի բոցաշունչ առաջարկից 10 օր է անցել․ իշխանությունը մերժել է այն, իսկ ընդդիմադիր ուժերն ու լրագրողները դրա քննարկման թեման, ձևաչափը, առնվազն քննարկելի են համարել։
ԳՇ նախկին պետը, ստեղծված իրողություններով գործելու փոխարեն, շարունակում է դիրքավորվել «բունկերում», իսկ խաղը փոխանցել է մի տխրահռչակ անձի, ով նախկինում իր խորհրդականն էր, գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում ու շարունակել.
«Վերջինս, ով ներսում և դրսում շատ կասկածելի կապերի մեջ է, և դեռ պարզ չէ, թե ով է նրան «պարաշուտով» իջեցրել ԳՇ և դարձրել ռազմական ու պետական գաղտնիքի կրող, շարքային տհաս է, որի գործը ընդդիմադիր դաշտին և Արցախի նախկին իշխանություններին թիրախավորելն է։
Փաստորեն, Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ նրա առանձին խմբերի, լրագրողների հետ, այլ իշխանության, որից կոպիտ մերժում ստանալուց հետո շարունակում է լռել։
ՀԳ․ Օնիկ Գասպարյան, զգուշացնում եմ՝ եթե նախկին խորհրդականդ շարունակի իր անբարոյական վարքագիծը, հայելային արձագանքը, ավելի կոշտ բառապաշարով, ստանալու ես դու»։