Հայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ
Политика«Ազատ սոցիոլոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում իրականացրել է լայնածավալ նախընտրական սոցիոլոգիական հարցում՝ նպատակ ունենալով պարզել հանրության քաղաքական նախապատվություններն ու վերաբերմունքը ճանաչված անհատ գործիչների նկատմամբ:
Քաղաքական ուժերի վարկանիշները. Երևան, մարզեր և Գյումրի
Հարցման մասնակիցներին առաջադրվել էր հետևյալ հարցը. «Ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի»: Արդյունքները բաշխվել են ըստ տարածաշրջանների.
Երևանում՝
«Ուժեղ Հայաստան» կուսակցություն — 19 %
«Հայաստան» դաշինք — 12 %
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 11 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — 10 %
Միասնության թևեր — 4 %
«Նոր ուժ» — 2 %
Այլ ուժեր — 6 %
Դժվարանում եմ պատասխանել — 36 %
Մարզերում՝
«Ուժեղ Հայաստան» կուսակցություն — 21 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — 18 %
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 17 %
«Հայաստան» դաշինք — 7 %
Միասնության թևեր — 3 %
«Նոր ուժ» — 1 %
Այլ ուժեր — 7 %
Դժվարանում եմ պատասխանել — 26 %
Գյումրիում՝
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — 23 %
«Ուժեղ Հայաստան» կուսակցություն — 17 %
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 13 %
«Հայաստան» դաշինք — 7 %
Միասնության թևեր — 3 %
«Նոր ուժ» — 1 %
Այլ ուժեր — 9 %
Դժվարանում եմ պատասխանել — 27 %
Վստահությունն անհատ գործիչների նկատմամբ
Հարցման երկրորդ փուլով փորձ է արվել պարզել հանրության դրական վերաբերմունքը հանրային և քաղաքական գործիչների նկատմամբ: Ցուցանիշները դասավորվել են հետևյալ կերպ.
Գագիկ Ծառուկյան — 37 %
Սամվել Կարապետյան — 31 %
Ռոբերտ Քոչարյան — 13 %
Նիկոլ Փաշինյան — 11 %
Արման Թաթոյան — 8 %
Սոցիոլոգիական հարցման արդյունքները փաստում են քաղաքական դաշտում առկա բազմաշերտ պատկերի և չկողմնորոշված քաղաքացիների զգալի զանգվածի մասին, որն առավել նկատելի է մայրաքաղաք Երևանում: