Շիրակցիները շատ ջերմ ու անկեղծ են ընդունել Գագիկ Ծառուկյանին
БлогԳագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Շիրակցիների ջերմ ընդունելությունն ու անկեղծ խոսքերը ինձ համար շատ կարևոր էին։ Գյումրիում և Ախուրյանում մարդիկ խոսում էին իրենց հույսերի, խնդիրների ու վաղվա Հայաստանի մասին՝ հավատով, որ լավ փոփոխությունները հնարավոր են։
Մարդիկ այսօր հոգնել են բաժանումներից, սպառնալիքներից ու դատարկ խոստումներից։ Բոլորս ուզում ենք խաղաղ, ապահով ու բարգավաճ Հայաստան։
Շիրակն ու Գյումրին ինձ համար միշտ առանձնահատուկ տեղ են ունեցել։ Տարիների ընթացքում այստեղ միասին շատ աշխատանք է արվել, ու դեռ շատ անելիքներ ունենք։
Շնորհակալ եմ ձեր վստահության, աջակցության ու հավատքի համար։ Միասին ամեն ինչ հնարավոր է։
Տեսանյութն՝ այստեղ