Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ուղերձը՝ Վերջին զանգի կապակցությամբ
ОбществоՍիրելի՛ շրջանավարտներ,
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը սիրով շնորհավորում է ձեզ Վերջին զանգի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններով, ձեռքբերումներով և նոր հնարավորություններով լի ճանապարհ։
Այս օրը խորհրդանշում է ոչ միայն դպրոցական կյանքի ավարտը, այլև նոր նպատակների, կարևոր որոշումների և մեծ պատասխանատվության սկիզբը։ Թող ձեր առջև բացվեն գիտելիքի, ինքնադրսևորման և մասնագիտական աճի լայն հորիզոններ։ Եղե՛ք նպատակասլաց, համարձակ ու ստեղծարար, հավատացե՛ք ձեր ուժերին և մշտապես ձգտե՛ք լինել լավագույնը ձեր ընտրած ոլորտում։

Մեր երկրի ապագան կրթված, զարգացած և պատասխանատու երիտասարդների ձեռքերում է։ Հենց այդ պատճառով ԶՊՄԿ-ում առանձնահատուկ կարևորում ենք կրթությունն ու երիտասարդների մասնագիտական զարգացումը՝ դիտարկելով այն որպես համայնքների և երկրի առաջընթացի կարևոր հիմք։
Այս նպատակով Ընկերությունն իրականացնում է ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիր՝ ըստ առաջադիմության ցուցանիշների՝ աջակցելով երիտասարդներին իրենց մասնագիտական ճանապարհի ընթացքում։ Միայն 2025 թվականի ընթացքում կրթությանն ու կրթական ծրագրերին ուղղվել է շուրջ 610 մլն ՀՀ դրամ։
ԶՊՄԿ-ում մշտապես բարձր է գնահատվում գիտելիքը, նոր մտածողությունը և շարունակական կրթությունը, քանի որ հենց որակյալ մասնագետներն են ձևավորում վաղվա ուժեղ և մրցունակ Հայաստանը։
Բարի երթ և հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում։
Բարի երթ և հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում։